«Կոռուպցիան Հայաստանում առկա է: Կան բազմաթիվ խնդրահարույց հարցեր, որ հասարակությունը բարձրացնում է: Այս շարքում է նաև օֆշորային սկանդալը՝ բազում հարցականներով»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի և օրինականության հարցերը՝ այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
Շարունակելով թեման՝ պարոն Ուրիխանյանն ասաց. «Օֆշորը չտրված պատասխաններով, անհասկանալի ստորագրություններով և հարցականներով է բնութագրվում»:
Պարոն Ուրիխանյանից հետաքրքրվեցինք՝ տեղեկություններ չունե՞ն օֆշորային սկանդալի առնչությամբ հատուկ հրավիրված փորձագետի եզրակացությունից: Նա պատասխանեց. «Լուրեր պիտի ունենան իրավապահները: Մենք անհամբեր սպասում ենք և ակնկալում ենք, որ երբևէ դրա պատասխանը կտրվի»:
Մեզ հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը որպես կոռուպցիայի դրսևորում հիշեցրեց նաև «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ կապված այն միջադեպը, որը վերաբերում էր 16.6 միլիոն դրամ դասախոսությունների վրա ծախսելուն:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ