Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Աղամյանը համառորեն մնաց բեմում

Դեկտեմբեր 16,2013 14:18

ՀՀ նկարիչների միության համագումարի աշխատանքները շարունակվում են: Առաջադրվել է երեք թեկնածու՝ ՀՀ նկարիչների միության գործող նախագահ Կարեն Աղամյանը, Արմեն Աթանյանը եւ Ռոբերտ Այվազյանը: Ի տարբերություն այլ ստեղծագործական միությունների նախագահների, միության նախագահի թեկնածու Կարեն Աղամյանը իր ելույթից հետո չնստեց դահլիճում՝ մյուս թեկնածուների նման: Նա շարունակեց մնալ բեմի վրա ու այնտեղից ցուցումներ տալ միության անդամներին, այն դեպքում երբ արդեն մյուս երկու թեկնածուների հետ հավասար կարգավիճակ ունի: Երբ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչու Կարեն Աղամյանը չի նստում դահլիճում, քանի որ, ըստ կարգի, այլեւս նախագահի թեկնածու է եւ ոչ թե նախագահ, նա զայրացած հակադարձեց. «Օտար մարդիկ թող չխառնվեն, դա համագումարն է որոշում»: Դահլիճից հատուկենտ մարդիկ սկսեցին գոչել, թե իրենք ուզում են, որ Աղամյանը մնա բեմի վրա, մեծամասնությունը սակայն լուռ էր:

Նախագահի թեկնածու Արմեն Աթամյանը եւս փաստեց, որ նախագահի մյուս թեկնածուները իրենց ելույթներից հետո պետք է բեմում չլինեն, սակայն պատկերը ավանդաբար կրկնվում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031