Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեպքում՝ մարդկանց մեծամասնությունը կօգտվի միայն տաքսի ծառայություններից

Դեկտեմբեր 16,2013 13:55

Տաքսիների լիցենզավորման հետ կապված նոր օրենքի ընդունումը շատ ավելի կհեշտացնի ինչպես մասնավոր տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց աշխատանքը, այնպես էլ տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների աշխատանքը։ Ինչպես նշեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը՝ «Հենարան» մամուլի ակումբում կայացած այսօրվա ասուլիսի ժամանակ, լիցենզիայի տուրքը տարեկան կարժենա 25.000 դրամ, որը կբաշխվի ամիսների միջև։ Նա նշեց նաև, որ դեղին համարանիշները փոխվելու են ինքնակպչուն ցուցանակներով։

Ըստ Վ. Սահակյանի՝ այժմ մեծ քանակով մեքենաներ գտնվում են օրենքի դաշտից դուրս և այս նոր օրենքը կնպաստի նրան, որպեսզի օրենքից դուրս մեքենաներ չլինեն։ Ինչ վերաբերում է տաքսիների ուղեվարձին, ապա այժմյան գինը՝ կիլոմետրը 100 դրամը, շուկայի թելադրանքն է և եթե պահեստամասերի գները չթանկանան, ապա տաքսու գները չեն թանկանա։ Իսկ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեպքում, ըստ Վ. Սահակյանի, մարդկանց մեծամասնությունը կօգտվի միայն տաքսի ծառայություններից։
Պարոն Սահակյանը նշեց նաև, որ բոլոր տաքսիներում գնացուցակը պետք է փակցված լինի ուղևորի համար տեսանելի տեղում։

«Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանը նշեց, որ տաքսիներին տրամադրվող ինքնակպչունները կտրամադրվեն տարբեր ժամկետներով՝ ըստ օգտագործողի ցանկության՝ 1 ամիս, 3 ամիս , 6 ամիս, 1 տարի։ 1 ամսվա գինը կլինի 12.000 դրամ, 1 տարվա գինը՝ 120.000 դրամ։

«Բրավո +» տաքսի ծառայության սեփականատեր Լյովա Ավետիսյանը գտնում է, որ այս նոր օրենքը նպաստում է մասնավոր տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց աշխատանքի զարգացմանը , սակայն այն վնասում է ընկերությունների աշխատանքին։ Նա չի բացառում, որ օրենքի ընդունումից հետո, ընկերությունները կարող են լուծարվել։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031