Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

Դեկտեմբեր 16,2013 13:38

Հարգելի պարոն Կոստանյան,

Ըստ ՊԵԿ-ի հրապարակված տվյալների՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2012թ․ հաշվետու տարվա արդյունքներով հայտարարագրել է 72.5 մլրդ դրամի վնաս, մինչդեռ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից 2010 թվականին հաստատված գազի սակագինը պետք է շուկայում մենաշնորհ դիրք զբաղեցնող ընկերությանը ապահովեր առնվազն 11 միլիարդ դրամից ավել տարեկան շահույթ։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն 2013թ․ նորից ներկայացրել  է ՀԾԿՀ-ին սակագների բարձրացման հայտ, որը հիմնավորող փաստաթղթերը ակնհայտորեն չեն համապատասխանել ՀՀ օրենսդրության պահանջներին (կազմված են եղել ռուսերեն լեզվով), վերաբերվել են այլ կազմակերպության («Տրանսգազ» ՍՊԸ-ին) եւ կնքված ու ստորագրված չեն եղել լիազոր անձի կողմից։

 

ՀԾԿՀ-ն գործող կարգի համաձայն նշված հայտը հետ վերադարձնելու փոխարեն 24 օրվա ընթացքում նիստ է նշանակել եւ հաստատել նոր սակագները։ Ընդ որում, ՀՀ վարչապետը միջամտել է սակագնի հաշվառման ընթացակարգին՝ առանց որեւէ իրավական հիմքի պահանջել է 30%-ով պակաս հաշվարկել Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող գազի ձեռք բերման գինը։

ՀԾԿՀ-ն արգելել է «Կանխենք գազի թանկացումը» քաղաքացիական նախաձեռնության անդամների մասնակցությունը 07/06/2013թ․ կայացած նոր սակագներին վերաբերվող հանձնաժողովի դռնբաց նիստին, որի պատճառով մենք չենք կարողացել հանձնաժողովի անդամներից ստանալ բացատրություն, թե ինչու իրենք« ՀՀ էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման եվ վերանայման կարգի» 3․4 կետի պահանջներին հակառակ ընունել են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հայտը։ Հնարավորություն չեղավ նաեւ պարզել,  թե ինչու ՀԾԿՀ-ն ենթարկվել է ՀՀ վարչապետի սակագների որոշման ընթացակարգի անօրինական միջամտությանը։

Նախաձեռնության անդամները բողոքարկեցին ՀԾԿՀ-ի 07/06/2013թ․ նիստում ընդունած որոշումները վարչական դատարանում (դատական գործեր՝ ՎԴ/7312/05/13, ՎԴ/6097/05/13)։ Թեպետ եւ ավելի քան 15.000 ՀՀ քաղաքացիներ վարչական դատարան ներկայացրեցին գրավոր դիմումներ, որպեսզի գազի եւ սակագներին վերաբերվող դատական գործերը քննվեն բանավոր ընթացակարգով, դատարանը մերժեց ՀՀ սահմանադրության 19-րդ հոդվածով սահմանված հրապարակային քննության մեր իրավունքը։ Արդյունքում նաեւ վարչական դատարանում հնարավոր չեղավ անմիջապես պատասխանողից ստանալ բացատրություններ, թե ինչու են վերոհիշյալ պաշտոնատար անձինք խախտում ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները եւ իրենց գործողություններով խոշոր վնասներ պատճառում պետությանը և սպառողներին։

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  09/12/2013թ. արտահերթ զեկույցը արդար դատաքննության իրավունքի  վերաբերյալ  ամբողջությամբ բացատրում է վարչական դատարանի վարքագիծը վերոհիշյալ գործերի նկատմամբ։

 

Միաժամանակ ի հայտ եկավ, որ 2013 թվականի դրությամբ «ՀայՌուսգազարդի» պարտքերը կազմում են 300 մլն․ դոլար եւ ՀՀ կառավարությունը որոշել է հատուցել «ՀայՌուսգազարդի» կուտակված հսկայական վնասները պետական միջոցների հաշվին։ Քանի որ, թե ՀԾԿՀ-ն, թե վարչական դատարանը սահմանափակել են մեր իրավունքը՝ ինքնուրույն բացահայտել պատճառները, թե ինչու «ՀայՌուսգազարդ»  ընկերության գործունեությունը Հայաստանում վնաս է պատճառում պետությանը եւ սպառողներին, մեզ այլ բան չի մնում քան դիմել Ձեր միջամտությանը։

Խնդրում ենք, Ձեր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պետության եւ հասարակության շահերը պաշտպանելու եւ պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ։

Հարգանքներով՝

Անդրիաս Ղուկասյան,

«Կանխենք գազի թնակացումը» նախաձեռնության անդամ

 ք․ Երեւան,

16 դեկտեմբերի, 2013թ․հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն գլխում պաշտոնատար անձինք են՝

1) մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք.

2) պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, Հայաստանի Հանրապետության այլ զորքերում և զինվորական միավորումներում մշտապես, ժամանակավորապես կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք:

4. Սույն օրենսգրքի 311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ և 313-րդ հոդվածներով նախատեսված պաշտոնատար անձինք են նաև՝

1) օտարերկրյա պետության՝ տվյալ պետության ներպետական իրավունքին համապատասխան` պետական պաշտոնյայի գործառույթներ իրականացնող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետության օրենսդիր մարմնի կամ վարչական լիազորություններ իրականացնող որևէ ներկայացուցչական մարմնի անդամները.

2) միջազգային կամ վերազգային հանրային կազմակերպության կամ մարմնի պաշտոնյաները կամ այդ կազմակերպության կամ մարմնի կանոնակարգերով նախատեսված դեպքերում պայմանագրերով աշխատողները կամ այլ անձինք, որոնք կատարում են նման պաշտոնյաների կամ աշխատողների կողմից իրականացվող գործառույթներին համապատասխանող գործառույթներ.

3) միջազգային կամ վերազգային կազմակերպության, խորհրդարանական վեհաժողովի կամ նման գործառույթ իրականացնող այլ մարմնի անդամները.

4) միջազգային դատարանի, որի իրավասությունն ընդունել է Հայաստանի Հանրապետությունը, դատական գործառույթներ իրականացնող անդամները կամ պաշտոնյաները.

5) օտարերկրյա պետությունների դատարանների երդվյալ ատենակալները։

(308-րդ հոդվածը լրաց. 20.05.05 ՀՕ-119-Ն, փոփ. 28.11.06 ՀՕ-206-Ն, 09.02.12 ՀՕ-18-Ն)

Հոդված 309.    Պաշտոնեական լիազորություններն անցնելը

1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

ոդված 3112.   Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը

1. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) շորթմամբ,

2) խոշոր չափերով,

3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`

4) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)

պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`

1) կազմակերպված խմբի կողմից,

2) առանձնապես խոշոր չափերով`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

(3112 -րդ հոդվածը լրաց. 30.04.08 ՀՕ-49-Ն, փոփ. 23.05.11 ՀՕ-143-Ն, լրաց. 09.02.12 ՀՕ-18-Ն)

 

 

Հոդված 315.    Պաշտոնեական անփութությունը

1. Պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031