Լրահոս
Օրվա լրահոսը

Etihad ավիաընկերությունն այսուհետ կգործի նաև Հայաստանում

Դեկտեմբեր 16,2013 13:33

Արաբական Միացյալ Էմիրութունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն այսօր հայտարարել է Աբու-Դաբի – Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացման մասին: Դեպի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք չվերթերը կմեկնարկեն 2014թ. Հուլիսի 2-ից:

ԱՄԷ գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկելու՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով շաբաթական առաջարկելով 1,088 ուղևորի փոխադրում:

Երևանը Հայաստանի ամենամեծ քաղաքն է ու աշխարհի ամենահին՝ մշտապես բնակեցված քաղաքներից մեկը: Տեղակայված է Հրազդան գետի մոտ, և երկրի վարչական, մշակութային և արդյունաբերական կենտրոնն է համարվում: Երևանն ունի մոտ 1.1 միլիոն բնակչություն:

Նոր թռիչքները հոգ կտանեն ԱՄԷ և Երևանի միջև օրեցօր աճող՝ օդային ճանապարհորդության պահանջարկին: Դրանք նաև կօգնեն աշխարհով մեկ սփռված հայերին, ու հատկապես՝ Միացյալ Նահանգների Հայկական Սփյուռքին՝ բացելով դեպի Երևան նոր ավիաուղի:

Etihad Ավիաընկերության Նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջեյմս Հոգանը նշեց. “Etihad Ավիաընկերության՝ դեպի Երևան չվերթերի իրականացումը համահունչ է մեր՝ զարգացող և արագ աճող շուկաներ ներթափանցելու ռազմավարության հետ:

«Etihad Ավիաուղիները կլինի միակ առևտրային ավիաընկերությունը Ծոցի երկրներից, որ կտրամադրի իր ծառայությունների ամբողջական փաթեթը դեպի Երևան:

Բիզնեսի և հանգստանալու նպատակով ճանապարհորդել ցանկացողները Հայաստանից դուրս լավ հնարավորություն ունեն իրենց չվերթերը կապել Աբու-Դաբի հաբի հետ, որտեղից էլ՝ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հյուսիսային Ամերիկա:

«“Նոր՝ դեպի Երևան ուղղությունը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև էլ ավելի կուժեղացնի արդեն կայացած՝ առևետրային և զբոսաշրջային կապերը Հայաստանի և ԱՄԷ-ի միջև»:

Լինելով Աբու-Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանը իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր հիասքանչ տեսարաններից ու բազում ժամանցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ և բազմամյա պատմություն:

 

Երևան չվացուցակ. Ուժի մեջ է  2014թ Հուլիսի 2-ից

Չվերթի համարը

Մեկնման օդանավակայանը

Մեկնման Ժամը

Ժամանման օդանավակայանը

Ժամանման ժամը

Հաճախականությունը

Օդանավը

EY298

Աբու-Դաբի (AUH)

22:30

Երևան(EVN)

2:55+1

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, կիրակի

A320

EY299

Երևան(EVN)

4:10

Աբու-Դաբի(AUH)

6:15

Երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ

A320

 

բոլոր ժամերը նշված են տեղական ժամանակով              .

 

Etihad ավիաուղիների մասին

Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային՝ Etihad ավիաընկերությունը ուղևորափոխադրումներ սկսել է իրականացնել 2003-ից, և արդեն 2012 սպասարկել է ավելի քան 10.3 միլիոն ուղևոր: Աբու-Դաբիի միջազգային օդանավակայանի իր հաբից Etihadն առաջարկում է 97 ուղղությամբ թռիչք բեռնափոխադրող և ուղևորափոխադրող ինքնաթռներով՝ դեպի Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Եվրոպա, Ասիա, Ավստրալիա, Ամերիկաներ: Ընկերությունն իր օդանավատորմում ունի 87 Աերոբուս և Բոինգ ինքնաթիռ, և ավելի քան 220 արդեն պատվիրված օդանավ, որոնց թվում՝ 71 Բոինգ 787Դրիմլայներ, 25 Բոինգ 777-X, 62 Աերոբուս A350, և 10 Աերոբուս A380` աշխարհի ամենամեծ ուղևորափոխադրող օդանավը: Etihad ավիաընկերությունն ունի բաժնետոմսային ներդրումներ էյրբեռլին, Էյր Սեյշել, Վիրջին Ավստրալիա, Աեր Լինգուս և Ջեթ ավիաուղիներում: Կարգավորող մարմնի կողմից հաստատում ստանալու դեպքում Etihad Ավիաընկերությունը կգործարկի նոր ավիաուղի՝ Etihad Ռեգիոնալ՝ 2014-ի առաջին կիսամյակում՝ շվեյցարական՝ Դարվին Ավիաընկերության  33.3 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո: 2014թ Հունվարին Etihadը ձեռք կբերի նաև Էյր Սերբիա ավիաընկերության 49 տոկոս բաժնեմասը: Ավելին իմանալու համար այցելեք՝www.etihad.com

 

Etihad Ավիաընկերության Հաղորդակցման ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031