Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյանը՝ խախտումների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 16,2013 13:21

ՀՀ նկարիչների  միության նախագահի թեկնածուների թվում շրջանառվում է ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանի անունը: Նա հայտարարեց, որ անձամբ ինքը չի առաջադրվի ու նախագահ դառնալու ցանկություն էլ չունի, բայց եթե իր գործընկերներն առաջադրեն իր թեկնածությունը՝ չի էլ մերժի:

Կարեն Աղամյանի՝ ամբիոնից իր հակառակորդների հասցեին անանուն հնչեցված մեղադրանքները Հաղթանակ Շահումյանն իրեն չի վերագրում, ասում է՝ ինքը միշտ էլ գործել է բաց, քննադատություններն էլ հասցեական են եղել. «Ես Աղամյան Կարենին էլ եմ ասել»:

Պարոն Շահումյանը դեմ է, որ միությունը շարունակի աշխատել նույն ոճով, ասում է՝ նախագահ ընտրվելու դեպքում վերջ եմ դնելու կանոնադրական խախտումներին. «Կանոնադրական ցանկացած խախտում, դա կարգապահական ներքին խախտում է, որի պատճառով վստահությունն է կորում կազմակերպության նկատմամբ: Կազմակերպությունը կարող է առողջ մթնոլորտ ունենալ, եթե կարգապահությունը պահպանվում է ամեն հարցում…Իմ մտահոգությունը միության կենսունակությունը բարձրացնելն է, կընտրվի ինքը (Կարեն Աղամյանը), թե Սամսոն Սամսոնյանը, ինձ համար միեւնույն է…Իհարկե կան շնորհքով երիտասարդներ, բայց այն բաները, որ տարիներ շարունակ եղել են միության մեջ, երիտասարդները կարող են գալ ու շարունակել ղեկավարել նույն սկզբունքներով:  Բացի այդ, վստահությունն է կորել մարդկանց նկատմամբ, անձամբ ես արդեն ինձանից բացի, ուրիշին չեմ վստահում»:

Aravot.am-ը վկայակոչելով Կարեն Աղամյանի խոսքի այն հատվածը, թե սեկցիաներով հավաքվում, քննարկումներ են անում, Հաղթանակ Շահումյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս այդպես են աշխատում: «Ես եղել եմ վարչության անդամ, գրեթե որեւէ հարց վարչությունը չի լուծում»,-ասաց նկարիչը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031