Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը հրաժարվում է ներկայացնել Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նյութերը

Դեկտեմբեր 16,2013 13:12

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ -Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք, որ պարոն Ալումյանը բողոքարկում է Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչ Ղազարյանի որոշումները:

Դատական 7-րդ նիստում դեռ քննիչ- Ալումյան «վեճն է». ոչ մի նոր զարգացում:

«Նորից նույն վեճն է: Քննիչը նորից չէր ներկայացրել նյութերը, նորից հրաժարվում էր ներկայացնել՝ ասելով, որ քրեական գործի այն նյութերը, որոնք մինչեւ հիմա ներկայացրել է, միայն դրանք են վերաբերում են բողոքին, մնացածը չեն վերաբերում: Արժանահավատ չթվացին նրա այդ հայտարարությունները, մեր կողմը կրկին պահանջեց բոլոր նյութերը ներկայացնել: Այսօր միջանկյալ տարբերակ որոշվեց, որ քննիչը կներկայացնի քրեական գործում եղած նյութերի ցանկը կներկայացնի, ցանկից ելնելով՝ դատարանում կորոշվի, նյութերից որոնք են, որ չեն վերաբերում քննվող հարցին, եթե չեն վերաբերում ուրեմն չեն ներկայացվի, իսկ մնացած բոլոր նյութերը կներկայացվեն»,- Aravot.am-ին ասաց պարոն Ալումյանը:

Նրա խոսքով, դատավորը դատական 7 նիստի ընթացքում էլ բավականին չեզոք դիրքում է քննում գործը. «Փորձում է լինել առայժմ անկողմնակալ»:

Դատական գործընթացը, սակայն, ըստ փաստաբանի, բնականոն ընթացքում չէ՝ հաշվի առնելով, որ դատական 7-րդ նիստում դեռ քրեական գործի ամբողջ նյութերը դատարան չեն բերվել. «Վաղուց, հենց սկզբից քննիչը բոլոր նյութերը պետք է ներկայացրած լիներ, բայց դեռ դիմադրում է ու չի ցանկանում ներկայացնել: Նրա այս պահվածքն էլ է շատ բանի մասին խոսում»:

Մեր հարցին՝ մտավախություններ ունի՞, որ դատական նիստը ձեւական ընթացակարգերով է անցնելու, ասաց. «Ոչ մի մտավախություն չունեմ, այս գործի վերջում բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու եւ ոչ միայն գործի մեղավորները, այլեւ գործը պարտակողները»:

Պարոն Ալումյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ գործի արագ ու օբյեկտիվ դատաքննության վրա վերջերս Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հետաքրքրվածությունը հունիսի 1-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան դիմաց կատարված դեպքի վերաբերյալ եւ այդ գործով հանդիպումը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ:

«Չգիտեմ՝ ինչ ապատեղեկատվություն է հրամցվել պարոն դեսպանին: Բայց անկախ նրանից, թե ով կհանդիպի գլխավոր դատախազին կամ ով կլինի գլխավոր դատախազը, միեւնույնն է. այս գործով շուտ թե ուշ բոլոր մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու: Միայն մի բան դեռ չգիտեմ՝ ինչքան է դա տեւելու»,- ասաց պարոն Ալումյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Գլխավոր դատախազը ՄԻՊ-ից գոնե մեկ փաստ է ուզում, խնդրեմ փաստ, որի մասին բոլորը գիտեն թող զբաղվի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031