Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էլ ի՞նչ բակ առանց զրուցարան

Դեկտեմբեր 16,2013 12:18

Դժվար թե գտնվի մի բակ որտեղ չկա զրուցարան` «բիսեդկա» ասվածը: Երևի թե բոլորն էլ գիտեն, թե ինչի համար է այն նախատեսված, բայց ամենից շատ դրա «լայն կիրառությամբ» զբաղվում են մեծահասակները: Այստեղ իրենց հանգիստն են անցկացնում կամ այսպես ասած՝ զվարճանում համեմատաբար տարիքով տղամարդիկ՝ թղթախաղ, նարդի, շախմատ, ինչ որ ձեռքի տակ լինի:

Սակայն ձմռանն այդ ամենի պակասը խիստ զգացվում է, քանի որ զրուցարանները բացօթյա են, իսկ ձմեռները՝ խստաշունչ:

1477010_585880234800236_179 1488515_585879641466962_132 1491201_585883041466622_934

 Հանրապետության տարբեր հատվածներում կան զրուցարաններ, բայց այն, ինչ կա Եղվարդ քաղաքում՝ անգնահատելի է:

Եղվարդի կենտրոնական փողոցում դեռ տարիներ առաջ կառուցվել էր մի մեծ զրուցարան, որտեղ և միշտ հավաքվում էին մեծահասակները: Սակայն ժամանակն իրենն արել էր և զրուցարանը վերանորոգման կարիք ուներ:

Այժմ դրա տեղում մի շինություն է, որն առաջին հայացքից դժվար է հասկանալ, թե ինչի համար է նախատեսված: Սա փակ կացարան է, որը հնարավորություն է տալիս մեծահասակներին հավաքվել ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը, ինչը շատ հազվադեպ երևույթ է:

Կացարանը ջեռուցվում է, կան տարբեր խաղերի հավաքածուներ, հեռուստացույց:

Երբ ներս մտա՝ բոլորը տարված էին իրենց խաղով և իմ հարցերին կարողացան պատասխանել միայն նրանք, ովքեր խաղի մեջ չէին, այլ դիտում էին: Մյուսներին անհնար էր շեղել կամ ընդհատել, փոքրիկ շեղումն անգամ կարող էր պարտության պատճառ դառնալ:

Սերոժա պապիկն ինձ պատմեց, որ համարյա ամեն օր գալիս է այստեղ իր օրն անցկացնելու:

«Դե ինչ պատմեմ, աղջիկ ջան, էսա արդեն 3 տարի է՝ էս շենքը կա ու մենք ամեն օր գալիս ենք ստեղ նարդի ենք խաղում, բլոտ… ոնց պատահի: Ես շատ շնորհակալ եմ մեր քաղաքապետից, որ մեզ սենց լավ նվեր արեց: Գալիս, ցրվում ենք, գյուղի նորություններն ենք իմանում»:

Այստեղ հատկապես մարդաշատ է ձմռանը, երբ անելու առանձնապես բան չկա, իսկ հաստատությունում ավելի տաք է, քան շատերի տներում:

«Ջահելները ստեղ չեն գալիս: Մենք ենք գալիս, խաղում, զրույց անում: Ունենք շատ լավ խաղացողներ: Լավն էն ա, որ ջեռուցվում է՝ ձմեռն էլ ենք կարում գանք օրներս անցկացնենք»:

Այս հաստատության կառուցումը  պապիկները Եղվարդի քաղաքապետի կողմից մեծ նվեր են համարում:

Հետաքրքիր է, որ տարածքը չի հսկվում: Այն հարցին, թե չե՞ն վախենում գող մտնի՝ պապիկները միաբերան ասացին.

«Ի՞նչ պահակ, այ բալես, մենք մեզ պետք է թալանե՞նք: Կամ ստեղ տանելու ի՞նչ կա: Վերջացնում ենք՝ դուռը փակում թողնում -գնում, առավոտը էլի գալիս բացում` ով երբ ուզում գալիս ա»:

Մարիամ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031