Դեկտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել է քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք, ինչի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է հանձնվել.
-ԱԿ-74 ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 3760 փամփուշտ,
-ԱԿՄ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 14 փամփուշտ,
-5.45 մմ տրամաչափի 372 կրակված պարկուճ,
-ՍՎԴ ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 81 փամփուշտ,
-գնդացրի 4 պարկուճ,
-որսորդական հրացանի E 30949 գրառմամբ փող,
-Г 521213 գրառմամբ մեկնարկային ատրճանակ,
-որսորդական 2 հրացան,
-2 ինքնաձիգ,
-ՌԳ տեսակի 42 նռնակ,
-նռնակի 15 պայթուցիչ,
-ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչների ապամոնտաժված մասեր:
ՀՀ ոստիկանություն