Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները հիմնականում ավարտված են

Դեկտեմբեր 16,2013 12:26

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունն ու, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է առավել ուժեղացնել ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունը: Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել դեկտեմբերի 20-ից՝ Ամանորին ընդառաջ, առանձնացված տարածքներում գյուղմթերքի շուկաներ կազմակերպելու ուղղությամբ:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, 4 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Կարգազանցների նկատմամբ համապատասխան տույժեր են կիրառվել:
Անդրադառնալով մայրաքաղաքում տեղացած ձյան հետևանքների վերացման աշխատանքներին՝ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ, չնայած բոլոր փողոցները հիմնականում մաքրված են եղել և ապահովվել է անցանելիություն, այնուամենայնիվ պետք է ուշադրության կենտրոնում պահել և ապահովել մայթերի, բակային տարածքների ու հետիոտների անցուդարձի համար կարևոր նշանակություն ունեցող այլ տարածքների մաքրման աշխատանքները:

Հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման և ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված՝ զեկուցվել է, որ ձնամաքրման աշխատանքները տնտեսվարողների կողմից ոչ պատշաճ կազմակերպելու համար նախորդ շաբաթ 300 վարչական արձանագրություն է կազմվել: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը և ապահովել հարակից տարածքների, մասնավորապես մայթերի մաքրումը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ հիմնականում ավարտված են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում և վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել է 186 և 156 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031