Սույն թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության 7-րդ հաշվետու-վերընտրական համագումարը:
Համագումարի ընթացքում կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը համակողմանիորեն ներկայացրեց երկրում ընթացող քաղաքական պրոցեսները:
Համագումարը միաձայն Արամ Կարապետյանին վերընտրեց կուսակցության նախագահ և ընտրեց 5 հոգուց բաղկացած Վարչություն:
Առաջնորդվելով ելույթներում և հաշվետու զեկուցման մեջ հնչեցված գնահատականներով ու տեսակետներով` ՆԺԿ 7-րդ Համագումարը քննարկեց նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:
ՆԺԿ մամլո հաղորդագրություն
Կարդացեք նաև