Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիներին, արտերկրաբնակ հայությանը և մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգող բոլոր մարդկանց

Դեկտեմբեր 16,2013 11:36

Հայաստանի իշխանությունները , գիտակցելով իր անխուսափելի պարտությունը օրեցօր հզորացող և կազմակերպվող քաղաքացիական ուժերից,սկսում է կորցնել ինքնատիրապետումը:

 Ուստի, քաղաքացիական ակտիվության ճնշման տակ հարկադրական զիջումներ կատարելուն զուգահեռաբար, սաստկացնում է ոստիկանական բռնությունը՝ փորձելով հետ նվաճել կորցրած դիրքերը:

Նման պայմաններում առաջիկայում սպասվող քաղաքացիական ակտիվության աճը բերելու է բռնության և մարդու իրավունքների ոտնահարման նորանոր դեպքերի:

Այդ պատճառով ժողովրդական  ընդվզումների ներկայիս գործընթացում ակտիվ քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դառնում է հույժ կարևոր հարց:

Այս կարևոր գործին հնարավորինս նպաստ բերելու համար ստեղծվել է «Իրավունք և աջակցություն» հիմնադրամը, որի հիմնական նպատակն է որակյալ իրավաբանական օգնության միջոցով պայքարող քաղաքացիների, քաղհալածանքների ենթարկվածների և քաղբանտարկյալների իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանել ոստիկանության, քննչական մարմինների, դատախազության և դատարանների անօրինական գործողություններից, ինչպես նաև քաղբանտարկյալների և քաղհալածանքի ենթարկվածների ընտանիքներին նյութական և այլ աջակցություն ցուցաբերել:

Ուստի դիմում ենք մեր ազգի ու պետության ապագայով և պայքարող քաղաքացիների ճակատագրով մտահոգ բոլոր ՀՀ քաղաքացիներին, արտերկրում ապրող հայությանը, ինչպես նաև մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները հարգող բոլոր մարդկանց կոչ ենք անում նյութապես և բարոյապես հնարավորինս աջակցել Հիմնադրամին՝ բռնության և ապօրինության զոհերին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործը կազմակերպելու հարցում:

 

Հիմնադիրներ`

Կարո Եղնուկյան – Հեռ.` 098-20-93-47, Էլ. Հասցե` [email protected]

Սուսաննա Սիմոնյան – Հեռ.՝ 093-86-68-74, Էլ. Հասցե` [email protected]

Տիգրան Խզմալյան – Հեռ.` 098-49-80-50, Էլ. Հասցե` [email protected]

  Հիմնադրամի բանկային հաշիվները

 

AMD

ՀՀ, Երևան, Ամերիաբանկ ՓԲԸ,

«Իրավունք և Աջակցություն» Հիմնադրամ

Հաշվեհամարը` 1570017846260100

 

 

RUB

ЗАО Америабанк, Ереван, РА

К/С 30111810900000000371

Наименование: Rights and Support Foundation

Номер счета: 1570017846260158

 

Или

ЗАО Америабанк, Ереван, РА

К/С 30111810790000021401

Наименование: Rights and Support Foundation

Номер счета: 1570017846260158

USD

Ameriabank, Yerevan

SWIFT: ARMIAM22

Account Name: Rights and Support Foundation

Account Number: 1570017846260101

 

EUR

Ameriabank, Yerevan

SWIFT: ARMIAM22

Account Name: Rights and Support Foundation

Account Number: 1570017846260146

«Իրավունք և Աջակցություն» Հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031