Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը երկրում տիրող վիճակի վերաբերյալ

Դեկտեմբեր 16,2013 11:13

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի կազմակերպությունը, վերլուծելով 1991 թ-ից մինչև այսօր մեր Հայրենիքում վարվող ներքին քաղաքականությունը, արձանագրում է.

Մեկը մյուսին հաջորդող իշխանությունները փոխում են անձանց, բայց ոչ երբեք համակարգը:
1. Այս համակարգը կոչված է հարուստին հարստացնելու և աղքատին ավելի աղքատացնելու:
2. Վերջին 24 տարիների ընթացքում իրար հաջորդող իշխանությունների թեթև ձեռքով ոչնչացվել և օտարին է հանձնվել Հայաստանի ազգային հարստությունը, որը հանդիսանում է Հայաստանի ինքնիշխանության կարևորագույն՝ բաղկացուցիչ մաս:

3. Հայաստանն այլևս սուվերեն պետություն չէ ներքին ռեսուրսների օգտագործման առումով: Առկա համակարգը կուլ է տվել Հայաստանի էներգետիկ, հանքարդյունաբերական, արտադրական համակարգերը, տեղական արտադրողը խեղդված է, իսկ Հայաստանից ամեն տարի դուրս են բերվում միլիարդավոր դոլարների հասնող գումարներ:
4. Հայաստանում առկա է ընկերային անարդարության մի համակարգ, որը երկիրը տանում է դեպի գաղութացման:
5. Հայաստանում շատ մեծ թվերի է հասնում արտագաղթն ու գործազրկությունը, իսկ աշխատավոր զանգվածը, որի հիմնական գործատուն օլիգարխիան է, զրկված է սեփական իրավունքները պաշտպանելու գեթ մեկ տարրական հնարավորությունից:
6. Հայաստանում չեն գործում աշխատավոր մարդուն պաշտպանելուն ուղղված արհմիությունները, խախտված է վիճակում է 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը:
Ելնելով այս ամենից և փաստելով, որ Հայաստանում կայացած չէ քաղաքական համակարգը, ՍԴՀԿ-ն կոչ է անում բոլոր ձախ ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերին օր առաջ համախմբվել և ստեղծել ամուր և միասնական միություն՝ հանուն սոցիալական արդարության և օլիգարխիկ համակարգի դեմ քաղաքական պայքար սկսելու համար: Այս նպատակով ՍԴՀԿ-ն սկսում է խորհրդակցություններ առանց բացառության բոլոր ձախ ուժերի, այդ թվում նաև ձախակողմյան գաղափարախոսություն կրող անհատների հետ, ընդհանուր միասնական պլատֆորմ ստեղծելու համար: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն արդեն 2014 թ-ի սկզբին կտեղեկացնի հանրությանը իր գործողությունների և անելիքների մասին:

ՍԴՀԿ մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031