Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Վարշավայում անցկացված կայծակնային շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր, նույնքան, որքան չեմպիոնի կոչումը նվաճած հունգարացի Ռիչարդ Ռապպորտը եւ երկրորդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան), եւ միայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց բրոնզե մեդալակիր:
Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը 8,5-ական միավորով պայքարն ավարտեցին, համապատասխանաբար, 12-րդ եւ 26-րդ հորիզոնականներում, իսկ Կարեն Գրիգորյանը՝ 8,0 միավորով 30-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Sportslogon.com-ի