Եվրոմայդանի եւ Անտիմայդանի՝ իշխանամետ «Ռեգիոնների կուսակցության» ( նրանց Ուկրաինայում կոչում են Անտիմայդան) միտինգների կազմակերպիչները պայմանավորվել են այսօր միմյանց միջեւ ֆուտբոլային հանդիպում կազմակերպել, տեղեկացնում է ТСН-ը:
Երկու մայդանների ներկայացուցիչները որոշել են նաեւ հանդիպման անցկացման վայրը: Ամենայն հավանականությամբ, որպես ֆուտբոլային խաղադաշտ կծառայի Կիեւի քաղաքային ադմինիստրացիայի հարատեւությամբ գտնվող ազատ տարածքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը УНИАН-ի