Azatutyun.am. Հարյուրավոր մարդիկ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում ելել էին բողոքի ցույցի` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման:
Ցուցարարները վանկարկում էին հակակառավարական կարգախոսներ` պահանջելով նախագահ Իլհամ Ալիևի հրաժարականը: Նրանք Ալիևին մեղադրում էին կոռուպցիան հովանավորելու և հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ:
Արտոնված հանրահավաքը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը ղեկավարում է նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին:
Դիմելով ցուցարարներին` Հասանլին հորդորել է «շարունակել Ադրբեջանում բռնապետության դեմ պայքարը մինչև երկրում ժողովրդավարության հաղթանակը»:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: