Գերմանիայի նոր կառավարությունում արտաքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի բունդեստագում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Նա այդ պաշտոնին արդեն եղել էր 2005-2009թթ.-ին: Որոշումը կայացվել է կուսակցության ղեկավարության կողմից՝ դեկտեմբերի 15-ին: Հայտնում է Ria.ru-ն:
Անգելա Մերկելի նոր կառավարությունում փոխվարչապետի պաշտոնը կզբաղեցնի Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը: Նա կգլխավորի նաեւ էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությունը: