Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Սաութհեմփթոնի» հետ խաղում «Նյուքասլի» կիսապաշտպան Մուսսա Սիսսոկոն կոտրել է մրցավար քիթը:
Խաղավարտից մեկ րոպե առաջ նա միամտորեն հարվածել է մրցավարին, որից հետո արնահոսող 45-ամյա Մայք Ջոնսը տապալվել է խոտածածկին: Վերջինին բուժօգնություն է ցույց տրվել եւ հանդիպումը հասել է տրամաբանական ավարտին:
Քանի որ հարվածը դիտավորյալ չի արվել, այլ ստացվել է միամտաբար, ֆուտբոլիստը պատժի չի ենթարկվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ AFP-ի