Ֆուտբոլային հայտնի գործակալը համոզված է, որ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղաոճով նման է խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Ստրելցովին: «Մովսիսյանն ավելի լավն է, երբ «Սպարտակը» հակագրոհում է, երբ մրցակիցն ուժեղ է: Գնդակը տուր Մովսիսյանին, նա առաջ կգնա եւ հուժկու կհարվածի: Այդպիսին էր Սերգեյ Յուրանը: Բայց Յուրան ավելի հզոր է, ուժեղ: Նա ինչ-որ տեղ հիշեցնում է Էդուարդ Ստրելցովին: Կանգնում է դաշտի կենտրոնում. Հեռվից երկար փոխանցում՝ ընդունում է գնդակը, խաբս տալիս եւ գոլ խփում: Նա կարող է ճնշել մրցակցին, գնդակով հզոր ճեղքում կատարել, հարվածել հեռվից, ցույց տալով, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է», – գործակալի խոսքերը մեջբերում է «Սովետսկի Սպորտը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport.rbc.ru-ի
Կարդացեք նաև