Օլիմպիական վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլտը Արգենտինայում մասնակցել է անսովոր վազքի:
Նա Բուենոս Այրեսի Ավեդինա Նուեվե-դե-Խուլիո լայնարձակ փողոցում մրցել է ավտոբուսի հետ եւ հաղթել: Դրա համար նրանից մեծ արագություն զարգացնել չի պահանջվել, քանի որ մեքենան, նախ՝ նոր չի եղել, ապա՝ սալոնում տեղ են զբաղեցրել աթլետի երկրպագուները: Առաջին իսկ մետրերից Բոլտը հասկացել է, որ շատ արագ է վազում եւ, դանդաղեցնելով, ավտոբուսի հետ ընթացել է զուգահեռ: Սակայն եզրագիծն, այնուամենայնիվ, հատել է մեկ մետր առաջ, որից հետո սեղմել է վարորդի ձեռքը եւ լուսանկարվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Reuters-ի
Կարդացեք նաև