Վարշավայում մեկնարկած շախմատի Եվրոպայի արագ եւ կայծակնային շախմատի տղամարդկանց առաջնությունում արագ շախմատում անցկացված յոթ տուրից հետո հայաստանցի գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը վաստակել են 6,0-ական միավոր եւ 737 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 6-րդ եւ 14-րդ հորիզոնականներում: Տիգրան Լ. Պետրոսյանը 5,5 միավորով 47-րդն է, Զավեն Անդրիասյանը 5,0 միավորով՝ 96-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Allsport.am-ի
Կարդացեք նաև