Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «World Sokker» հանդեսի վարկածով ճանաչվել է «Տարվա ֆուտբոլիստ»:
Ավանդաբար, լրագրողների եւ փորձագետների շրջանում անցկացվող քվեարկության արդյունքով նա առաջ է անցել «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիից եւ «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիից:
Ռոնալդուն վաստակել է 1075 միավոր, Մեսսին՝ 926, Ռիբերին` 870: Այնուհետեւ գալիս են Զլատան Իբրաիմովիչը՝ 658, Արյեն Ռոբենը՝ 324, Նայմերը՝ 286, տեղեկացնում է «Eurosport»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ «Global Look Press»-ի