Պեկինում «Մտավոր խաղերի» ծրագրով ընթացող շախմատի մրցաշարի կայծակնային շախմատում անհաջող հանդես գալուց հետո, որում 16 մասնակիցների պայքարում 2,5 միավորով գրավեց 14-րդ հորիզոնականը, Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել արագ շախմատում: Խաղացված 10 տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստը 8,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ