Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «հաստավիզներին»

Դեկտեմբեր 14,2013 21:09

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովի  ընդմիջմանը պատասխանելով լրագրողների հարցին, թե հատկապես ում նկատի ուներ օրերս ծագած միջադեպի  ժամանակ «մամուլի որոշ հաստավիզ ներկայացուցիչներ ու լրագրողներ»  ասելով, նշեց. «Խոսքը վերաբերվում է այն մամուլին, որը պատվերներ է կատարում»:

Կոնկրետ ո՞ւմ՝ ԱԺ նախագահը այդպես էլ չմանրամասնեց, պատճառաբանելով՝ ուրիշ ավելի կարեւոր հարցեր չունե՞ք: Նաեւ հավելեց, թե պետք չէ իր խոսքը մեկնաբանելիս կոնտեքստից կտրել:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Էս մարդը ամբողջ կյանքում էդ գործով է զբաղվել ու կարծում է, եթե որևէ մեկը ճշմարտություն է ասում, ուրեմն ուրիշի պատվեր է կատարում:Ամբողջ Արարատի մարզը զզված է աբրահամյանների ընտանիքից, որոնց պատմությունն թալանի,ուրիշների արժանապատվությունը ոտնահարելու,ժողովրդի ունեցվացքը հափշտակելու պատմություն է և այդ մարդը ,,հաստավիզ պատվիրատու ,,է ման գալիս:Մի ,,հաստավիզ պատվիրատուի,, տեղ էլ ես ցույց տամ՝ ,,Վիկիլիկս,,-ը մի երկու տարի առաջ Աբրահամյան Հովիկի մասին տվել է հետևյալ բնութագիրը՝,,ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԱՍՊԱՆ,,:Ավելի լավ է հաշիվ պահանջի ամերիկացիներից և ոչ թե խեղճ ու կրակ լրագրողներից:Ժողովրդի միակ հույսը նրանք են մնացել ու ոչ թե Աբրահամյանը,որը մեր երկրի բյուջեի չափ հարստության է տիրացել ու թալանը շարունակում է բոլոր անօրինական ճանապարհներով,օրենքներն էլ հարմարեցնում է իր ու իր խնամու բիզնես-շահերին/օրինակ ԱԺ վերջին նիստում առաջարկում էր էլ թույլ չտալ նոր ձկնաբուծարանների կառուցումը,որպիսզի միայն իրենք լինեն:Ամբողջ ընդերքի ջրերը ցամաքեցնում են,Արարատյան դաշտավայրի ժոզովրդին զրկելով ջրից ,Արաքս գետի հունն են փոխում ավազի հանքը անխնա շահագորշելով/այդ մասին թերթերում բազմիցս հոդվածներ են տպվել/:Էլ որ մեկն ասենք:Անիծենք բոլոր նրանց,որ դրան շջանառության մեջ դրեցին:Կոմունիստները նրան անգամ գյուղական սովետի դեպուտատ չէին թողնում , որ դառնար,իսկ հիմա,,,

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031