Այսօր «STR ավտոսիրողների ակումբի» 10-ամյակի միջոցառմանը մասնակցած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Aravot.am-ին ասաց, որ ակումբին աջակցում է եւ այսօր ավտոարշավին մասնակցեց, քանի որ ինքն էլ մեծ ավտոսիրող է:
Քաղաքապետը գրեթե մինչեւ վերջ մնաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի շենքում կազմակերպված պարգեւատրությունների արարողությանը: Սակայն դեռ չավարտված, ներողություն խնդրեց՝ հայտարարելով, որ ինքն այսօր արդեն պետք է մեկնած լիներ Վրաստան՝ Թբիլիսիի քաղաքապետի հրավերով, սակայն հատուկ այս առիթով մեկնումը հետաձգել է եւ հիմա պետք է ճանապարհ ընկնի: Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցել ակումբին եւ նպաստել ավտոսպորտի զարգացմանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ