ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագիրն ավարտվում է 2014թ. փետրվարի 1-ին: Այդ պատճառով Իջեւան քաղաքում գործող Տավուշի հակակոռուպցիոն կենտրոնը 2014թվականի հունվարի վերջին դադարեցնելու է իր գործունեությունը:
Նշենք, որ նոյեմբերի սկզբից փակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Իջեւանի տարածքային գրասենյակը: Դրա պատճառը ֆինանսավորման բացակայությունն է: ՄԻՊ Իջեւանի տարածքային գրասենյակում աշխատում էին մասնագետ իրավաբաններ, իրավական տարբեր խնդիրներով այստեղ էին դիմում վճարովի իրավաբանական ծառայությունների հնարավորություն չունեցող, սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներ, մարզի հեռավոր, սահմանամերձ գյուղերի բնակիչներ: ՄԻՊ Իջեւանի տարածքային գրասենյակի իրավաբան Բենիկ Հարությունյանից տեղեկացանք, որ գրասենյակը քաղաքացիներից դիմումներ եւ բողոքներ ընդունելու համար չուներ որեւէ սահմանափակում, այստեղ վարույթ էր ընդունվում Մարդու իրավունքների պաշտպանի քննարկմանը ենթակա ցանկացած դիմում-բողոք, դրանք ստացված լինեին գրավոր, բանավոր, հեռախոսային կամ էլեկտրոնային կապի միջոցով: Սա կարեւոր էր Իջեւանից տասնյակ կիլոմետրեր հեռու ապրող սոցիալապես անապահով տավուշցիների համար:
ՄԻՊ Իջեւանի գրասենյակի փակման օրն իր չլուծված հարցով գրասենյակ եկած տարեց մի այցելու ասել է. «Զգում էի, որ գրասենյակը պիտի փակվեր, քանզի սպիտակ շունը բամբակ ծախողին միշտ վնաս է եւ իր վերջո քարկոծվում, հեռացվում է»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշի Մարզում ֆեոդալական կարգեր են հաստատվել և Արմենների Արմենին
անհրաժեշտ են ոչ թե հակակոռուպցիոն ու մարդու իրավունքների պաշտպանի
գրասենյակներ,այլ գրաստի խորունկ անգիտակցությամբ ընտրազանգված,խոնարհ,
ճամպրուկային մենթալիտետով բնակչություն:
Շատ վատ է, որ Հայաստանում ՄԻՊ հարցերը ֆինանսավորվել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից, սակայն ավելի ծանր է այն, որ Իջևանի գրասենյակը ստեղծման պահից գործել է մարզի արդեն իսկ նախկին դատախազ Աննա Մանթաշյանի և առայժմ գործող մարզպետ Արմեն Ղուլարյանի թելադրանքով ու նրանց պատվերները կատարելուց զատ, որևէ էական գործունեություն չի ծավալել և իրավամբ չեր էլ կարող ծավալել: Փաստացի Հայաստանի երիտասարդ իրավաբանների կողմից գործարկվող ՞Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի՞ ծրագիրն իր գոյության ընթացքում կատարել է միայն ամենակոռումպացված մարզպետներից մեկի՝ Ա.Ղուլարյանի հրահանգը, որի վառ ապացույցը ՎՊ-ի բացահայտումներն ու ծածկահայտումներն են: Իրավիճակը զարգացել է կազմակերպված հանցագործության դասական ոճով՝ հասարակական կազմակերպություններն իմը, իրավապահների հետ օրթախ սկզբունքով
Եթե փակված գրասենյակները նշված գործունեության բնագավառներին զուգահեռ
ունենային ձկնաբուծությունը ֆինանսավորելու կամ արոտավայրերը բարելավելու
ֆունկցիաներ,կամ գոնե բարձր տոկոսներով վարկ տալու իրավունք,այդ դեպքում
պարոն Ղուլարյանը կապահովեր նրանց գործունեությանը:Չմոռանանք ևս մի անբա-
րենպաստ հանգամանք՝պարոն մարզպետի պաշտոնական խորհրդականները կամ
զուրկ են խորհուրդ տալու ընդունակությունից կամ զբաղված են ադրբեջանական
երգչուհի Էլնարե Աբդուլլայեվային գիրք ձոնելով ու Գինեսի գիրք խցկվելու փորձերով:
Կարծում եմ ԱՄՆ-ի կողմից ծրագրի ֆինանսավորման դադարեցումը ՄԻՊ գրասենյակների աշխատանքների հետ կապ չուներ: Հավանական է, այն ուղակիորեն կապված էր ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանի պաշտոնանկության հետ, ով տարածքների մարզպետների հետ անձամբ էր գրասենյակները ձևավորում ու վերահսկում նրանց աշխատանքները: Բացի դրանից Ա.Հովսեփյանը տարածքային ՄԻՊ գրասենյակների միջոցով վերահսկում էր նաև մարզպետներին, տեղի իրավապահներին ու այլ պաշտոնատար անձանց, իսկ անհնազանդների վերաբերյալ ՞ազնիվ՞ քաղաքացիներից դիմում-բողոքներ էին ընդունվում…. Թե այս ամնեը ում էր ձեռնտու, կարելի է միայն ենթադրել, համենայնդեպս այդ ծրագրից Հայաստանը ոչինչ չշահեց:
Շատ վատ է, որ Հայաստանում ՄԻՊ հարցերը ֆինանսավորվել են ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից, սակայն ավելի ծանր է այն, որ Իջևանի գրասենյակը ստեղծման պահից գործել է մարզի արդեն իսկ նախկին դատախազ Աննա Մանթաշյանի և առայժմ գործող մարզպետ Արմեն Ղուլարյանի թելադրանքով ու նրանց պատվերները կատարելուց զատ, որևէ էական գործունեություն չի ծավալել և իրավամբ չեր էլ կարող ծավալել: Փաստացի Հայաստանի երիտասարդ իրավաբանների կողմից գործարկվող ՞Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի՞ ծրագիրն իր գոյության ընթացքում կատարել է միայն ամենակոռումպացված մարզպետներից մեկի՝ Ա.Ղուլարյանի հրահանգը, որի վառ ապացույցը ՎՊ-ի բացահայտումներն ու ծածկահայտումներն են: Իրավիճակը զարգացել է կազմակերպված հանցագործության դասական ոճով՝ հասարակական կազմակերպություններն իմը, իրավապահների հետ օրթախ սկզբունքով Պատասխանել:
Յուրաքանչյուր փակված կառույց նվազեցնում է հանրության իմունիտետը,
դիմադրողականությունը,որակը:Յուրաքանչյուր աշխատատեղի ստեղծման
համար,յուրաքանչյուր աշխատատեղի կորստի դեմ պայքարելու կամք ու
գիտակցված գործողություններ են անհրաժեշտ,հակառակ դեպքում հասա-
րակության էրոզիան կաճի:Մարզում չկա այդ կամքի,եռանդի,գիտակցության
կրողը,լիդերը,առաջնորդը:
Աշխատատեղի կորուստը ողբերգություն է անհատի,ընտանիքի, գերդաստանի համար:
Մարզը 2013-ին ավելի շատ աշխատատեղեր կորցրել է,քան նորը ստեղծել:Տեղական
ինքնակառավարման մարմինները արդեն ծանուցվել են 2014-ի կրճատումների մասին:
Նույնը համարյա բոլոր մեծ ու փոքր գրասենյակներում:Հարյուրավոր աշխատատեղերի
փակվելը նշանակում է հարյուրավոր ընտանիքների կենսապայմանների վատացում,մի
մասի համար լրիվ ընչազրկում:Արդյունքում մարզը մարդկային ռեսուրսի հերթական
խմբաքանակը կուղարկի արտերկիր:
Ինձ թվում է մեր երկրում ոչ մի լավ բան այլևս չի կարող լինել՝ նամանավանդ Տավուշում:Պապս ասում էր՝ ,,եղունգ ունես՝ երկարացրու և գլխիդ ճարը տես,,:Եթե հույսը պետք է դնենք այս անտաղանդ ղեկավարի վրա, որ նա կարող է մի հանրօգուտ բան ձեռնարկել,չարաչար սխալվում ենք:Նա տեսնում է միայն իր գրպանը,եթե մի ինչ-որ գործ է անում, ինչ -որ ծրագիր պետք է իրականացվի կամ առկա է որևէ բարերար նա նախ մտածում է իր շահի և ոչ թե ժողովրդի մասին: