Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկն ու «Microsoft»-ն ամփոփում են համագործակցության արդյունքերը

Դեկտեմբեր 14,2013 20:44

Կատարված աշխատանքային ծավալները տպավորիչ են, իսկ արդյունքները` գոհացուցիչ

Այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանն ու «Microsoft» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանն ամփոփել են երկու տարվա արդյունավետ համագործակցության արդյունքները, որի փաստացի սկիզբը դրվել է 2011թ. դեկտեմբերի 21-ին ստորագրած համատեղ կրթական ծրագրերի իրականացման վերաբերյալ համաձայնագրով:

Համաձայնագրով նախատեսվում է համագործակցության 5 հիմնական ուղղություն`

  • Live@Edu/Office 365` հաղորդակցման և համագործակցության բարձրակարգ ծառայությունների և գործիքների տրամադրում ՀՊՃՀ-ին,
  • ”Microsoft” ընկերության ՏՏ ակադեմիայի հիմնում, թեսթավորման կենտրոնի բացում ՀՊՃՀ-ում և աջակցություն,
  • դասախոսների վերապատրաստում,
  • արտոնյալ պայմաններով «Microsoft»-ի ծրագրային փաթեթների տրամադրում ՀՊՃՀ-ին,
  • Microsoft Dreamspark – «Microsoft» ընկերության անվճար ծրագրային արտադրանքի և դասընթացների մասնակցության իրավունքի տրամադրում լավագույն ուսանողներին:

Խոսելով համագործակցության վերոնշյալ 5 ուղղություններով տարված աշխատանքների արդյունքների մասին` ՀՊՃՀ ռեկտոր Ա. Ավետիսյանը շնորհավորել է երկու կողմերին հաջողությամբ պսակված աշխատանքների համար` վստահեցնելով, որ հեռուն գնացող համագործակցությունը դեռ լուրջ մասնագիտական հնարավորություններ կբացի բուհի համար:

Ինչպես հայտնել է «Microsoft» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիգոր Բարսեղյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը թերևս ամենահաջողակն է Հայաստանում, իսկ ոլորտի լրջագույն խնդիրներից մեկը մասնագիտական կադրերի պատրաստումն է: «Մեր համագործակցության հիմնական նպատակն այս խնդիրը լուծելն է, քանի որ ձևավորված համագործակցության արդյունքում շահում են թե տեղական ընկերությունները, թե բուհը, թե ուսանողները և թե «Microsoft» ընկերությունը»,-ասել է բանախոսը: Վերջինս շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը և կոլեկտիվին արգասաբեր համագործակցության և գործի նկատմամբ ունեցած հավատի համար:

ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կենտրոնի տնօրեն Արթուր Զապրոսյանը թվարկել է այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են հաշվետու տարիների ընթացքում: Ըստ նրա` ՀՊՃՀ վարչական ու դասախոսական անձնակազմին, ինչպես նաև ուսանողներին տրամադրվել է ժամանակակից գործիքամիջոցներով հագեցած Office 365 էլեկտրոնային փոստի համակարգից անվճար օգտվելու հնարավորություն, դասախոսական անձնակազմի համար անցկացվել են վերապատրաստման դասընթացներ, լավագույն ուսանողներին տրամադրվել է «Microsoft» ընկերության անվճար ծրագրային ապահովում, դասընթացների մասնակցության հնարավորություն:

Թվարկելով կատարված աշխատանքները` Ա. Զապրոսյանը կանգ է առել համագործակցության արդյունքում 2012թ. բացված «Microsoft» ՏՏ ակադեմիայի վրա` նշելով, որ մեկ տարվա ընթացքում ակադեմիայում վերապատրաստում է անցել շուրջ 400 ունկնդիր, 25 ուսանողի համար կազմակերպվել է ուսանողական պրակտիկա: “Ներկայումս ընկերության տրամադրած արտոնագրված ծրագրերով, նյութերով և մեթոդաբանությամբ «Microsoft» ՏՏ ակադեմիան միակն է, որ իրականացնում է վերապատրաստման դասընթացներ Windows 8, Windows 8.1, Office 365-ի գծով: Իսկ ակադեմիայի ծրագրային և տեխնիկական հագեցվածությունն այնքան գերազանց է, որ ակադեմիայի հիմքի վրա վերապատրաստում են անցել ՏՏ ոլորտի քաղծառայողները և Microsoft-ի տեղական գործընկեր կազմակերպությունների մասնագետները”,-ընդգծել է նա:

“Microsoft” ՏՏ ակադեմիան ներառված է ՀՊՃՀ Մինչբուհական և շարունակական կրթության կենտրոնի կազմում, որտեղ ընդգրկված են նաև Cisco ցանցային ակադեմիան, ՀՊՃՀ Դասախոսների կատարելագործման  ստորաբաժանումը, Ն. Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի “Կրթական ռեսուրսներ ԱՊՀ երկրների ճարտարագետների համար” հեռավար հասանելիության կենտրոնը, 3D համակարգչային նախագծման, դիզայնի, գրաֆիկայի և անիմացիոն ծրագրերի մշակման և արտահանման համաշխարհային առաջատար «Autodesk» կորպորացիայի ծրագրային արտադրանքի ուսումնական կենտրոնը և հակավիրուսային «Kaspersky Laboratories» ընկերության արտոնված ուսումնական կենտրոնն ու թեսթավորման կենտրոնը: Կենտրոնին է վերապահված իրականացնելու ՏՏ ոլորտի քաղծառայողների վերապատրաստման բացառիկ իրավունքը: Ներկայումս կենտրոնն առաջարկում է 50-ից ավել լրացուցիչ դասընթացներ ինչպես ուսանողների և դասախոսների, այնպես էլ մասնավոր սեկտորի ընկերությունների աշխատակիցների համար:

Ի դեպ, ինչպես նշել է ՀՊՃՀ ռեկտորը, 2013թ. պլանավորած եկամուտների նախահաշվով կենտրոնն արդեն իսկ նոյեմբեր ամսվա դրությամբ գերակատարել է կատարողականի պլանը` դրամական մուտքերը 8 մլն-ից հասցնելով 9.6 մլն դրամի:

 

 ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ), Հասարակայնության հետ

կապերի և տեղեկատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031