Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից քաղաքացիների դժգոհություններն ու անվստահությունը կառավարության նկատմամբ նորմալ է համարում:
«Վստահությունը շատ կարեւոր է, բայց միաժամանակ աշխարհի բոլոր կառավարությունների համար խնդրահարույց է , որովհետեւ բարեփոխումները ցավոտ են լինում, եթե ցավոտ չեն լինում դրանք բարեփոխում չեն: Իսկ եթե ցավոտ են, առաջացնում են խնդիրներ: Բայց կառավարության ուժեղությունն այն է, որ այդ բարեփոխումները հասցնեն ավարտին: Բնական գործընթաց է, եւ կառավարության գործողություները միշտ չեն, որ ժողովրդի վստահությանն են արժանանում»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու համար ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններ՝ Սահմանադրական դատարան դիմելուն, նախարարն ասաց՝ օրենքում ոչ մի հակասահմանադրական կետ չկա. «Թող դիմեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև