Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկում

Դեկտեմբեր 14,2013 19:32

spyurq (1)Դեկտեմբերի 13-14-ը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կայացավ «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկումը, որին մասնակցում էին գիտնականներ, հոգևոր և համահայկական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից և Սփյուռքից:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նա ներկայացրեց արագ փոփոխվող, գլոբալացվող աշխարհում ի հայտ եկած ժողովրդագրական պատկերը և ձևավորված տարբեր ժողովուրդների սփյուռքների ու մասնավորապես հայկական Սփյուռքի առջև ծառացած հիմնախնդիրները:   Նշվեց, որ հարափոփոխ աշխարհում սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականությունը սկսել է վերազգային նշանակություն ձեռք բերել, միջազգային շատ կառույցներ սկսել են զբաղվել սփյուռքի հիմնախնդիրներով, և այդ համատեքստում համազգային ներուժի համախմբումը,  հայապահպանության և հայադարձության խթանման նպատակով իրականացվող աշխատանքների համակարգումը, այս ոլորտում գործակցության ձևերի և ուղիների կատարելագործումը դարձել է անհրաժեշտություն: Նա ներկայացրեց համազգային օրակարգի խնդիրների լուծման ուղղությամբ համայնքների գործունեության կառուցակարգերը վերատեսության ենթարկելու հիմնախնդիրները:

Փոփոխվող Սփյուռքին առնչվող հարցադրումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, տեսակետներն ու փորձառությունը ներկայացրեցին սփյուռքյան տարբեր տարածաշրջանների, սփյուռքագիտության և դրան առնչվող գիտական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ՝ ԱՄՆ «Կալիֆորնիա կուրեր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, Բոխումի համալսարանի «Սփյուռք և ցեղասպանություն» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Միհրան Դաբաղը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դիվանապետ Խաչիկ Դեդեյանը, ամերիկահայ իրավաբան Կարապետ Քամարյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Խուկասյանը, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, Ղրիմի մշակույթի, արվեստի և տուրիզմի համալսարանի ռեկտոր Օլեգ Գաբրիելյանը, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանը, Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի արևելագիտության բաժնի գիտաշխատող Թալին Սուջյանը, ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի գիտաշխատող Շուշանիկ Մակարյանը, սփյուռքագետ Էդվարդ Մելքոնյանը, ինչպես նաև հայկական Սփյուռքի հիմնախնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող բազմաթիվ այլ մասնագետներ և գիտնականներ Սփյուռքից և Հայաստանից:

Քննարկման մասնակիցները ներկայացրեցին սփյուռքյան խնդիներին առնչվող արդիական տեսություններ, ու դրանց միտումները, իրենց կողմից իրականացվող ծրագրերը:

Կարևոր քննարկումներ տեղի ունեցան երիտասարդության շրջանում անցյալի վերաբերյալ հիշողության պահպանման, ազգային ինքնության գիտակցության ամրապնդման, հայրենաճանաչության և համազգային ձեռնարկներում նրանց ներգրավվածության, հայոց լեզվի պահպանման, համայնքների կրթական ու մշակութային հարցերի և հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քայլերի ձեռնարկման ուղղությամբ:

Կլոր սեղան-քննարկումն իր ձևաչափով անդրադարձավ այն ազատ, բաց քննարկումների հանրագումար էր: Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  մեծապես կարևորեց նման բանավեճ-քննարկումների դերը սփյուռքագիտության զարգացման, Հայաստանի և Սփյուռքի փոխճանաչման, նոր կառուցակարգերի մշակման գործում: Նա ընդգծեց Սփյուռքի ներուժի համախմբման, ռեսուրսների փոխշահավետ օգտագործման կարևորությունը, այդ թվում ՀՀ հանրային, մասնավոր հատվածում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը:  Նախարար Հ. Հակոբյանը հավաստիացրեց, որ քննարկմանն մասնակիցների առաջարկությունները կուսումնասիրվեն և կօգտագործվեն Հայաստան-Սփյուռք գործակցության արդիականացման և Սփյուռքի նկատմամբ տարվող քաղաքականության բարեփոխման գործընթացում:

ՀՀ սփյուռքի նախարարության Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031