Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Интерфакс. «Եվրոմայդան»-ը ցրելու համար պատասխան կտան Կիևի ոստիկանապետն ու նրա տեղակալը. գլխավոր դատախազ

Դեկտեմբեր 14,2013 18:34

Նոյեմբերի 30-ին «Եվրոմայդան»-ը ցրելու «Բերկուտ»-ի գործողությունների համար պատասխան կտան Կիևի ոստիկանապետ Վալերի Կորյակը և նրա տեղակալ Պյոտոր Ֆեդչուկը, ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

««Բերկուտ»-ի (ոստիկանության հատուկ բաժանմունք) արարքների համար պատասխանատու են Կիևի ոստիկանապետը և նրա տեղակալը, որին անմիջականորեն ենթակա է «Բերկուտ»-ը: Մենք ունենք բոլոր խոսակցությունների ձայնգրությունները: Հետաքննությամբ դրանք առգրավվել են», – ասել է դատախազը՝ պատասխանելով լրագրողներին հարցին, թե արդյոք պատասխանատվության կենթարկվեն «Բերկուտ»-ում ծառայողները:

Գլխավոր դատախազի խնդագրի համաձայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր հերթին աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Պոպովին և ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչին՝ նոյեմբերի 30-ին քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելու կասկածանքով:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031