Ամերիկյան «WPBT-PBS 2» հեռուստաընկերությունը դեկտեմբերի 19-ին կցուցադրվի «Ցեղասպանության որբերը» Եղեռնի մասին վավերագրական ֆիլմը: Հայտնում է «Մայամի Հերալդ» պարբերականը:
«Ամերիկացիների մեծամասնությունը նույնիսկ քարտեզի վրա չեն կարող գտնել Հայաստանը, ավելի քչերն էլ որևէ բան գիտեն նրա պատմությունից, – գրում է պարբերականը, – բայց այս փոքրիկ, տանջված երկրում էր, որ 100 տարի առաջ տեղի էր ունենում 20-րդ դարի ամենասարսափելի նորարարությունը՝ ցեղասպանությունը»:
Ֆիլմի ռեժիսորը Բարեդ Մարոնյանն է, որը նախկինում աշխատել է «WPBT-PBS 2» հեռուստատեսությունում, որը հեռարձակվում է ամբողջ Հարավային Ֆլորիդայում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև