Այս գիշեր հանրապետության տարածքում դեռ հնարավոր է ձյուն, դեկտեմբերի 14-ին հյուսիսային շրջաններում սպասվում է փոփոխական ամպամածությամբ, առանց տեղումների եղանակ: Միայն հարավային կեսում` Գեղարքունիքի հարավից դեպի հանրապետության հարավային սահման, դեռ պարբերաբար ձյուն կտեղա: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով: Օդի ջերմաստիճանը լույս 15-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, ցերեկն առանձին շրջաններում մի փոքր կբարձրանա: Ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 15-ից և 17-ը արդեն ողջ հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածությամբ, առավելապես առանց տեղումների եղանակ: Այս օրերին հնարավոր է սաստիկ քամի 20-23մ/վրկ, մի շարք ավտոճանապարհներին դիտվում է մերկասառույց, դժվարանցանելիություն, առանձին վայրերում` բուք և ցածրտեսանելիություն: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով խորհուրդ է տրվում միջքաղաքային ուղևորությունների մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Աղբյուր՝ www.weather.am