Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանրապետական նախարարներ ու պատգամավորներ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քննարկել են Մաքսային միությանն անդամակցության հարցերով ստեղծված հանձնախմբի կատարած աշխատանքները եւ կատարվելիք գործողությունները:
Վարչապետը չհստակեցրեց, թե Մաքսային Միությանը՝ Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը երբ կհրապարակվի, միայն ասաց. «Աշխատում ենք ճանապարհային քարտեզի վրա, հենց որ նորություն լինի, ձեզ տեղյակ կպահենք»:
Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն էլ չհստակեցրեց, թե այսօր կառավարությունն ինչ մանրամասներ է հանձնախմբի կատարած աշխատանքներից ներկայացնելու, չնշեց նաեւ ճանապարհային քարտեզի հրապարակման ժամկետը. «Կհրապարակվի, երբ հաստատվի, հուսով ենք՝ ամսվա վերջ»:
ՀՀԿ-ական պատգամավորներն էլ քննարկման օրակարգից տեղյակ չէին, ասացին՝ չգիտեն՝ ի՞նչ է քննարկվելու: «Քննարկման օրակարգից տեղյակ չեմ» ասաց նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ