Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. Հայ-վրացական հարաբերությունները ցածր մակարդակի վրա են

Դեկտեմբեր 14,2013 14:58

Aravot.am-ը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց, թե ինչ կարծիքի է Թուֆենկյան համալիրում մեկնարկած «Հայ-վրացական միջխորհրդարանական համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա համաժողովի մասին:

«Կարեւոր հանդիպում է, վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով նման հանդիպումներ չեն եղել եւ բավականին ցածր մակարդակի վրա են հայ-վրացական խորհրդարանական հարաբերությունները: Սա միջոց է ավելի ակտիվացնելու հարաբերությունները: Այնպես որ կճշգրտվեն հայ-վրացական հարաբերությունների հետ կապված տարբեր խմբակցությունների մոտեցումները՝ թե ընդդիմադիր, թե իշխանական, ինչպես եւ հարիր է հարեւան, բարեկամ երկրին»,-ասաց պարոն Արզումանյանը:

Իսկ ի՞նչ հարցեր կուզենար, որ շոշափվեր այս համաժողովին: «Երեք բլոկով են լինելու քննարկումները՝ արտաքին քաղաքական, տնտեսական, ինչպես նաեւ կրթություն, գիտություն մշակույթ: Միջազգային կառույցներում խորհրդարանական համաժողովներում ցավոք սրտի մոտեցումները մեկ-մեկ հակասում են միմյանց, պետք է փորձենք ճշգրտումներ մտցնել, որպեսզի մեկը մյուսի դեմ հանդես չգա եւ չընկալվի այնպես, որ մի երկիրը հանդես է գալիս մյուսի դեմ:  Կարծում եմ՝ դա հնարավոր է, եթե ավելի հաճախ հանդիպենք, բարձրաձայնենք մեր տարբերությունների մասին»,-ասաց ԱԺ պատգամավորը:  Պարոն Արզումանյանը հավելեց, որ հաճախ վրացական կողմը հակառուսական դիրքորոշում է ցուցաբերում, ու հայ-վրացական հանդիպումների արդյունքում գուցե Հայաստանը միջնորդ լինի եւ ինքնանպատակ չլինեն Ռուսաստանին դատապարտող հայտարարությունները:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031