Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ներկայացրեց Վրաստանի հայ համայնքը

Դեկտեմբեր 14,2013 14:09

1948 թվականի դեկտեմբերի 10-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր վեհաժողովը ընդունեց մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագիրը, իսկ 1950 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովը դեկտեմբերի 10-ը հայտարարեց մարդու իրավունքների միջազգային օր:

Ի նշանավորումն այդ օրվան, Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Շվեդիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, Եվրոպայի միության ներկայացուցչության և Եվրոպայի խորհրդի գրասենյակի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն կոմիսարի օֆիսի, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի և Եվրասիական համագործակցության հիմնադրամի կազմակերպմամբ, 2013 թվականի դեկտեմբերի 10-ին Թբիլիսիում, Զուրաբ Ծերեթելու ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ տոնական միջոցառումը, որին մասնակցում էին տարբեր ազգերի և ազգությունների ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր առավել լավ ներկայացնել Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին:

Վրաստանի հայ համայնքից միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, պետության և միջկրոնական հարաբերությունների բաժնի պատասխանատու Լևոն Իսախանյանը, էլեկտրոնային լրատվության պատասխանատու Վալերի Բադալյանը և գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը:

«Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի երիտասարդ կամավորներ Ստելլա Մկրտչյանի, Միլենա Սիմոնյանի, Էմիլ Սարգսյանի, Աննա Միսկարյանի, Լիզա Թորոսյանի, Սվետա Սագրադովայի, Անի Ղուշչյանի, Մարիկա Սագրադովայի, Աննա Սահակյանի, Վիկտորիա Սնխչյանի և Սերգո Կամալովի օգնությամբ, կազմակերպությունը ներկայացրեց իր գործունեությունը և Վրաստանում հայ համայնքը:

Մարդու իրավունքների միջազգային օրվա և մուլտիկուլտուրիզմի նշանակության մասին «Հայարտուն» կենտրոնը մեկնաբանություն խնդրեց միջոցառման կազմակերպիչներից, որոնք սիրով պատասխանեցին մեր հարցին: Նրանց պատասխանների տեսանյութը մատչելի է հետևյալ հղմամբ.

Տեսագրություն.

Լուսանկարը՝ «Հայարտուն» կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031