Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազգ». Մեկուկես ժամ առանձնազրույց, հետո՝ դասախոսություն սառույցի մասին

Դեկտեմբեր 14,2013 11:09

Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը տեւել է 1,5 ժամ: Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում է` Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Առանձնազրույցից հետո երկու նախարարները մամուլի ներկայացուցիչների հետ չեն հանդիպել, չնայած Դավութօղլուն «կարճատեւ հարցուպատասխան» է ունեցել թուրք լրագրողների հետ, ընդ որում, որ այդ հարցուպատասխանին մասնակցել են միայն թուրք լրագրողները, Դավութօղլու որոշումն է եղել:

Մինչ Երեւան այցելելը Դավութօղլուն հայտարարել էր, թե ինքը Երեւան է գալիս` «Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման անկեղծ նպատակներով»: Որ այդ ցանկությունները, մեղմ ասած, անկեղծ չեն, ապացուցվեց այն հանգամանքով, որ երբ Դավութօղլուն արդեն Հայաստանի ճանապարհին էր եւ պատրաստվում էր վայրէջքի, Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական թերթը տեղեկություն հաղորդեց, որ «Թուրքական պատմագիտական ընկերությունը թուրքական համալսարաններից պահանջել է այն ուսանողների, ասպիրանտների անունները, աշխատանքների վերնագրերը եւ կոնտակտները, ովքեր ուսումնասիրություններ են կատարում Հայկական հարցի վերաբերյալ` սպառնալով կրթաթոշակից զրկել բոլոր նրանց, ովքեր դարասկզբին կատարված իրադարձությունները կփորձեն ներկայացնել որպես Ցեղասպանություն»: Հետեւաբար, Դավութօղլուն իր վերոհիշյալ հայտարարությամբ ոչ թե անկեղծանալու ցանկությամբ էր տոգորված, այլ ուղղակի հերթական անգամ շահարկում էր հայ-թուրքական մերձեցման գործընթացը եւ իր իսկ հեղինակած սադրանքն էր շարունակում: Սադրանքը, հիշեցնենք, այն էր, որ Դավութօղլուն որոշ ժամանակ առաջ հարցազրույց էր տվել թուրքական մամուլին, որտեղ հայտարարել էր. «Հայաստանի կառավարությունը տվել է դեռեւս բանավոր համաձայնություն, որ պատրաստ է առնվազն երկու շրջան վերադարձնել Ադրբեջանին»:

Նույն հարցազրույցում Դավութօղլուն Հայաստանի կողմից երկու շրջանի «վերադարձը» բավարար նախապայման էր դիտարկում, որպեսզի Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը: Ավելի ուշ Դավութօղլուն հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ. «Ես Հայաստան կմեկնեմ ու կմասնակցեմ այնտեղ մեկնարկող Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ երկրների ԱԳ նախարարների նիստին, եթե Հայաստանը համաձայնի հանձնել առնվազն երկու շրջան Ադրբեջանին»:

Այս հայտարարությունից հետո Դավութօղլուն ասաց, որ ինքը Երեւան է գալիս «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անկեղծ ցանկությամբ», եւ եկավ Երեւան:

Անցած համարում արդեն տեղեկացրել ենք, թե ինչպես դիմավորեցին Թուրքիայի ԱԳ նախարարին Երեւանում: Հայաստանում Դավութօղլուն մի շարք հատկանշական հայտարարություններ, այդուհանդերձ, արեց: Մասնավորաբար Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիսավորությամբ ավարտեց իր իսկ ձեռնարկած սադրանքը. Նա ուղղակի հերքեց, թե ինքը մինչ Երեւան գալը ԼՂ հակամարտության հետ կապված «որեւէ լրատվամիջոցի հարցազրույց է տվել»: Այսինքնՙ ոչ Դավութօղլուն, ոչ էլ թուրքական ԱԳ նախարարությունից որեւէ օղլու որեւէ լրատվամիջոցի այս թեմայով հարցազրույց չեն տվել: Սա նշանակում է, որ Հայաստանում օրեր շարունակ հրապարակվող վերլուծություններն ու փորձագիտական գնահատականները, թե «Հայաստանի կառավարությունը համաձայնել է հանձնել առայժմ երկու շրջան», ուղղակի անհիմն են, սուտ եւ սադրանքի ազդեցությունից ծնված: Հետո Դավութօղլուին թուրք լրագրողները հարցրել են իր եւ Նալբանդյանի հանդիպման մասին: Թուրքիայի ԱԳ նախարարն այս առումով ասել է. «Միակ կարեւորությունը, որ ունեցավ երեւանյան հանդիպումը, երկու նախարարների տեսակցությունն էր: 4 տարի առաջ, ցյուրիխյան ստորագրումից հետո, առաջին անգամ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները, ներկայացուցիչները հանդիպեցին: Այսքանը»: Մենք էլ, իհարկե, կբավարարվեինք «այսքան»-ով, եթե Նալբանդյան-Դավութօղլու առանձնազրույցը, ինչպես նշեցինք, 1,5 ժամ տեւած չլիներ: Նկատենք, որ Նալբանդյան-Դավութօղլու տեսակցությունը ոչ թե հանդիպում է եղել երկու նախարարների միջեւ, ինչը ենթադրում է, որ կարող է եւ տեղի ունենալ դռնբաց ռեժիմով կամ ընդլայնված կազմով, այլՙ առանձնազրույց, ինչը պարտադիր ենթադրում է որ տեսակցությունը եղել է դռնփակ, առանց վկաների, ուրեմն գաղտնի օրակարգով: Բայց ի՞նչ օրակարգ կարող են ունենալ Հայաստանն ու Թուրքիան այսօր, թվում է` ոչ մի: Իսկ այդ պարագայում ինչպե՞ս կարելի է 1,5 ժամ խոսել մեկի հետ, ում հետ ո՛չ հստակ հարցերի օրակարգ ունես, ո՛չ ընդհանուր բարեկամական եզրեր, ո՛չ էլ առանձնապես մտերիմ հարաբերություններ: Ստացվում է, որ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխից 4 տարի հետո, ինչպես հատուկ շեշտել է Դավութօղլուն, միմյանց հետ շատ խոսելու բան ունեն, օրակարգ կա, եւ գաղտնի օրակարգ է

Հովիկ ԱՖՅԱՆ

Հրապարակմանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ «Ազգ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031