Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի վրա դրախտ չկա

Դեկտեմբեր 14,2013 14:00

Ո՞ւր ենք գնում՝ Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Պատասխանը պարզ է՝ ոչ մի տեղ: Հայաստանը, ինչպես եւ աշխարհի բոլոր երկրները, մնալու է իր տեղում, ես էլ եւ ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի, ապրելու ենք այս հողի վրա, ապրելու ենք դժվար, ամեն օր բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով, առանց դրախտի ակնկալիքների:

Դրախտ, ինչպես հայտնի է, այս երկրագնդի վրա ոչ մի տեղ չկա: Դժոխք էլ չկա: Հրեշտակներ ու սատանաներ (Գյումրիի նախկին քաղաքապետը կասեր՝ սատանեք) նույնպես չկան՝ ոչ ներքին քաղաքական կյանքում, ոչ էլ միջազգային ասպարեզում խաղացողների մեջ: Վերցնենք թեկուզ մեր «ռազմավարական գործընկերոջ» հետ կապված պատմությունը:

Ռուսաստանը ճնշում է գործադրում հարեւանների վրա, որպեսզի վերջիններս հավատարմություն պահպանեն իր նկատմամբ՝ կարծելով, որ ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում հարաբերությունները իր նկատմամբ անհավատարմության դրսեւորում են: Ինձ թվում է՝ դա իրականության սխալ ընկալում է, խորհրդային, կայսերական մտածողության կարծրատիպ: Բայց, ասացեք խնդրեմ, երբ 1960-ականների սկզբին Կուբան ցանկանում էր կոմունիզմ կառուցել, արդյոք դա դո՞ւր էր եկել Միացյալ Նահանգներին, եւ արդյոք այդ գերտերությունը ամեն ինչ չէ՞ր անում, որպեսզի իր քթի տակ կոմունիստական երկիր չլինի:

Տասնամյակներ շարունակ Կուբան դիմադրում էր ԱՄՆ-ի ճնշմանը, որը Ռուսաստանի ճնշումից որեւէ ձեւով չէր տարբերվում, գուցե ավելի դաժան էր՝ քիչ էր մնում միջուկային պատերազմ սկսեր: Կոմունիզմը այդպես էլ չկառուցվեց, քանի որ դա թեեւ գեղեցիկ, բայց ուտոպիստական գաղափար է, սակայն կուբացիների դիմադրությունը բոլոր դեպքերում հարգանքի է արժանի, եւ այդ երկրի քաղաքացիները վաստակել են ազատ ապրելու իրավունք, իսկ Միացյալ Նահանգները, կարծես թե, հաշտվել է այդպիսի հարեւանի գոյության հետ:

Այս պատմությունը եւս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհում հրեշներ եւ հրեշտակներ չկան: Կան լավ կամ վատ դիմադրողներ, կամ ընդհանրապես չդիմադրողներ: Իսկ դիմադրելու ունակությունը կախված է բազմաթիվ գործոններից՝ իշխանության լեգիտիմությունից, նրա ունակությունից՝ բացատրել, թե հանուն ինչի քաղաքացիները պետք է զրկանքներ կրեն, քաղաքական եւ մտավոր վերնախավի ադեկվատությունից եւ այլն: Կա՞ այդ ամենը Հայաստանում, թե՞ չկա՝ դատեք ինքներդ:

Դրախտ էլ ոչ մի տեղ չկա եւ չի լինելու: Դրախտը, ինչպես եւ կոմունիզմը, ոչ մի տեղ հնարավոր չէ կառուցել: Պարզապես կա երկրների մի խումբ (ի դեպ, ոչ միայն Եվրոպայում), որտեղ գործում են քիչ թե շատ հստակ, հասկանալի, կանխատեսելի օրենքներ, եւ կան այնպիսիք, որտեղ գործում են ջունգլիների օրենքները: Կամ՝ եթե օգտագործենք ավելի «մաքսային» եզրույթ՝ «տայգայի» օրենքները:
Մեզ պետք չէ «գնալ տայգա»: Տայգան մեզ մոտ է: Նույնիսկ, կարելի է ասել, մեր մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (49)

Պատասխանել

  1. vigen tsatryan says:

    Քայլ առաջին.
    Ինրենց տներում ու անկյուններում պարփակված մտավոր-քաղաքական ընտրախավը կամ պետք է միավորվի ու ստանձնի երկրի ճակատագրի նկատմամբ պատասխանատվությունը,կամ անմռունչ ադապտացվի տայգայի կենսաձևին:
    Քայլ երկրորդ.
    Եթե տայգայի վտանգը մեծ է մեր անձնական տեսլականների զանազանությունից,պետք է մի կողմ թողնել ածանցյալն ու պայքարել ածու-ի համար:
    Քայլ երրորդ.
    Ի սկզբանե պետք է բացառել տայգաների ու պրերիաների միջև քայքայիչ ընտրության երկվությունը`վերջնականապես խարսխվելով մեր լեռնաշխարհում:
    Սկսել կարելի է ցանկացած նշված քայլերից:

  2. Hakob says:

    հա, իհարկե… ջունգլի է Ռուսասռանը, իսկ այ Արևմուտքը՞ , իսկակակն մարդասիրական հաստատություն
    :
    ուրեմն մի փոքրիկ, բայց բավականին բնորոշիչ ինֆորմացիա: Այս տարի, կանադական համատարած երիտասարդության գործազրկության և ընդանրապես ժողովրդի կենսամակարդակի կտրուկ անկման հետ զուգահեռ, կանադական լեգալ ամենահարուստ ընտամնիքը Թոմսոնների ընտանիքը ունեցել է 30 տոկոս կապիտալի աճ, 2ճ միլիարդից այն հասցնելով 26 միլիարդի:
    Ու սա կատարվել է ոչ միյան կանադայում է, այլ նաև ԱՄՆ, Ֆրանսիա ու այլ մարդասիրական 🙂 եվրոպական երկրնրում:

    https://www.theglobeandmail.com/report-on-business/thomson-weston-families-top-canadas-rich-list-with-double-digit-growth/article15543747/

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Հակոբ, 2006-2008 թվերի տնտեսական ճգնաժամի ժամանակ Աբարամովիռի (որը ի դեպ Պուտինի բանկիրն է) կարողությունը 18 միլիարդից իջավ մինչեվ 2 միլիարդի , բայց հանկարծակի մեկ տարի հէտո նորից բարձրացավ 15 միլիարդի… , չեմ կարծում որ Կանադայում Թոմսոնները նման ֆոկուսնեէր կարող են անել, նրանք իհարկե ներդրումներ անում են եվ ստանում են դիվիդէնտներ այլ ոչ թե թալանում են Պուտինի եվ Աբրամովիչների նման… Եվրոպական Միությանը ասոցիանալու իմաստ Հայաստանի տնտեսությունը քիչ թե շատ իրվական հիմքի վրա փոխադրելու միտում ունի…

  3. Արմեն says:

    Իսկ եվրոպան ճնշում բանեցնում է թե ոչ ?

    • Hakob says:

      Стартовавший сегодня митинг в поддержку президента Украины Виктора Януковича на Европейской площади в Киеве объявлен бессрочным.

      В свою очередь премьер Николай Азаров, рассказал об условиях “евроинтеграции”: “Мы должны еще выполнить целый ряд условий. А какие это условия? Знаете или нет? Мы должны узаконить однополые браки 🙂

  4. Արմեն says:

    Երբեմն ինձ թվում է, որ մենք փորձում ենք կտրել այն ճյուղը, որի վրա նստած ենք, իսկ եթե

    չենք էլ կտրում, ապա գոնե մի լավ սղոցում ենք: Արժի արդյոք, եթե ինձ ճիշտ է թվում:

  5. Armen says:

    Հարգելի հայեր,

    Եվրոպայում էլ է նույն վիճակը, ընդհանուր առումով հարուստները ավելի են հարստանում է ու միջին խավը տարեց տարի ավելի է տարբեր ուղություններով հարստահարվում, օրինակ հաիկերի բարձրացման միջոցով, իսկ հարուսները համարիա հարկ չեն մուծում, ամբողջ ծանրությունը ընկած է միջին խավի վրա:
    Ի դեպ ասեմ, սովետների վերացումից հետո այստեղ էլ է վիճակը համեմատած վատացել: Առաջ սովետը կար վախենում էին, աշխատում էին ընդհանուրի վիճակը լավացնել, որ ասեն տեսեք մեր մոտ ավելի լավ են ապրում , քան մյուս բլոքի երկրներում: Հիմա էդ վախը էլ չկա ու ինչպես ցանկանում էնպես ել վարվում են, ճիշտ է, վիճակը այնպես էքստրեմալ չի, ինչպես Հայաստանում կամ նման երկրներում, բայց զգացվում է որ նեւյն ուղին են բռնել:

  6. Armen says:

    Իսկ ինչ մնում է ճնշումներին, դե Եվրոպան էլ է ճնշում, եթե այդպես չլիներ, կասեր, Հայաստանի անկախ ու հետ ինչ պայմանագիր է կնքում , կարող է Եվրոպաի հետ ասոցացված նախապայմանագիր ստորագրել, որի ստորագրության դեպքում Հայաստանը կդառնա միայն կատարող մատուցողուհի ու ինչպես ունենան կշջեն, ջայն հանելու իրավունք չի ունենա: Թուրքերը դիվանագիտության մեջ տաղանդ են, եթե Եվրոպաի հետ ասոցացված պայմանագիրը խելքին մոտիկ լիներ, վաղուց ստորագրել էին: Իրանք չեն ստորագրում, որովհետև լավ հասկանում են, որ ինքնիշխան կմնան միայն լիարժեք Եվրոմիության անդամ դառնալու դեպքում ոի իրանք էլ ձայնի իրավունք կունենան:

    • Արսեն says:

      Հետևաբար՝ ոչ մի փաստաթուղթ չստորագրել Եվրոմիության հետ, քանի դեռ Թուրքիան նմանաբովանդակ փաստաթուղթ չի ստորագրել..))..

  7. Azad says:

    Գիտե՞ք ինչ: Նմանատիպ դրույթների բաղդատությունը հաճախ շփոթ է ստեղծում փոխանակ ծառայելու լուսաբանությանը: Կուբա–ԱՄՆ հարաբերությունները մակետեսային նմանողությամբ հիմնովին տարբեր են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններից: ԱՄՆ վաթսուն տարուց ավել ամբողջական բլոքատայի է ենթարկել Կուբան՛ ընթացքում երկու հարյուր միլիարտ տոլարի վնաս պաեճառելով կուբայի տնտեսությանը: Ասացեք խնդրեմ, Ռուսաստանը երբևե տնտեսական շրջապատումի ենթարկե՞լ է Հայաստանին: Որևե այլ վնաս տվե՞լ է: Խորդային ժամանակ ՛թե անկախության: Ե՞րբ և ին՞չ վնաս էւ կրել Հայաստանը Ռուսաստանից:

    • Mariam says:

      Ռուսաստանի կողմից բլոկադայի չենք ենթարկվել, քանի որ քիչ թե շատ հավատարիմ ու կանխատեսելի գործընկեր ենք եղել տարածաշրջանում: Իսկ օրինակ Վրաստանը, որը բացահայտորեն դեպի արևմուտք շրջվեց, կարելի է ասել դրա դառը պտուղները քաղեց. պատերազմ, տարածքների կորուստ, վիզային ռեժիմ, Ռուսաստանում արտագնա աշխատողների հանդեպ ճնշում, վրացական որոշ ապրանքների ներմուծման արգելք և այդպես շարունակ:

      Չեմ պնդում, թե մեկ այլ ազդեցիկ երկիր՝ լիներ դա ԱՄՆ-ն կամ ասենք Չինաստանը, Վրաստանի հետ ավելի մեղմ կվարվեր:

      Հայաստանն էլ նույն բախտին կարժանանա, եթե ակնհայտորեն Ռուսաստանից երես թեքի, նույնիսկ ավելի դաժան, քանի որ ունենք տարածքային խնդիր ու արդեն շրջափակման մեջ ենք:

      • Արսեն says:

        Որեմն կեղծիք թույլ մի տվեք։ Եթե ՚՚Հայ- Ռուսական հավերժ բարեկամություն՛՛ պլակատը փոխարինեք՝ ՛՛Հավերժ վախենանք Ռուսաստանից՜՜ «ռեալիստական» կոչով, ավելի ընկալելի կլինի, (հումանիտար օգնություններն էլ հաստատ կավելանան) ..))..

      • Armen says:

        Հարգելի Մարիամ,

        Խնդրում եմ պատմական փաստերը ամբողջությամբ ներկայացրեք:
        Փաստ է, ռուսական զորքերը մինչև եթե չեմ սխալվում 2005 Վրաստանի հայաբնակ տարածքում էին ավելի ճիշտ Ջավախքում և տեղի հայերի ցանկության ու Ռուսաստան պետության շահերից ելնելով մնացել էր: Ասեմ հայկականի շահերը մյուսը պարզ է: Նախ տեղի հայերը ռուսական բանակի առակության շնորհիվ իրենց ապահով էին զգում, հետո իրանց համար աշխատանքի, եկամուտի աղբույր էր և երրորդ տղաները ծառայում էին ռուսական բանակում ու լեզվի հարցնելն էր լուծվում, հայտնի է որ Ջավախքի հայության 98% վրացերենին չեն տիրապետում և իրանց միշտ համարել են Հայաստանի մաս ու մի պահ ուզում էին նույնիսկ Հայաստանին նորից վերամիավորվեին:
        Ինչ ստացվեց, վրացիները Սահակաշվիլու գլխավորությամբ ու ամերիկացիների դրտելով ռուսներին ստիպեցին/խափեցին զորքեր հանել Վրաստանից խոստովանելով, որ ամերիկյան զորքեր չեն փոխարինվի, բայց կնչ եղավ հենց ռուսները այդ ռեգիոնից հեռացան , ամերիկյան ռազմանավերը արդեն Փոթիում կանգնած էին, հետո էլ վրացիները ազերի նման հարձակվեցին հյուսիսի հարևանների վրա , ցանկանալով ուժի միջոցով պրոբլեմը լուծել, այդտեղ նորից ամերիկացիների մատը խառն էր, էն աղվեսի ու գայլի պատմություն էր, վրացիներին առաջ քաշեցին ու իրանք էլ պահ մտան: Դե ռուսներն էլ պահը չկորցրեցին ու վրացիներին մի լավ դաս տվեցին, մի բան սխալ արեցին ռուսները, պետք է Թիֆլիս մտնեին ու խեղկատակ Սահակաշվիլուն ձեռբակալեին ու որպես կռիմինալի դատեին:

        • Արսեն says:

          Ձեռի հետ էլ, որ Թուրքիան, Ւրանը, Ւրաքը և Սաուդյան Արաբիան էլ գրավեին՝ վատ չէր լինի։ …)))..

          • Armen says:

            Հարգելի Արսեն,

            Անիմաստ մեկնաբանություններ ես անում, որ ինչ: Ինչկ պիտի Իրաք ու Իրան ռուսը գրավեր, այդպիսի հետաքրքրություն չունի, ինքը ենքան տարածք ունի, որ դրա կարիքը չունի: Այստեղ միայն հարցը նրանում է, որ ամերիկացիները տարբեր ուղություններով չմոտենան իր սահմաններին, պատկերացրեք ինչ կանեին ամերիկացիները, երբ ռուսները մեքսիկաի ու շրջակա պետություններում իր ռազմաբազաները տեղադրեր….
            Նույն պռոբլեմի պատճառով է նաև Ուկրաինաի հարցը, եթե Ուրկաինան միանա Եվրո բլոկին, որին ձկտում են ամերիկացիները, այդ դեպքում հեշտ կլինի իր ռազմաբազաները տեղափոխել Ուկրաինա, ինչ որ պահից էլ նատոի անդամ կդառնա ու ամեն ինչ իրանց ուզածով կլինի:

          • Արսեն says:

            Դե, եթե ընդունում ես Ռուսաստանի այլ երկրներին «դաս տալու» իրավունքը (ռազմական ագրեսիայի տեսքով) եթե այդ երկրները Ռուսաստանի շահերին ոչ նպաստավոր ինչ- որ բան են անում, որեմն Ռուսատանի շրջակայքում ոչ մի երկիր էլ անվտանգության մեջ չէ։ Ւնչն էլ ցոյւց եմ տվել..))..
            Ւսկ որ, ռուսը հետաքրքրություն չունի այսօր Ւրանն ու Իրաքը գրավելու՝ արգումենտ չէ- այսօր չունի՝ վաղը կունենա։

        • Mariam says:

          Իմ մեկնաբանությունը չէր ենթադրում, թե ով էր 2008 թ.-ի պատերազմում մեղավոր: Ջավախքի մասին շատ լավ տեղյակ եմ, քանի որ հաճախ եմ այցելում այնտեղ բնակվող բարեկամներիս: Թեմայից շեղվելով նշեմ, որ այնտեղ բնակվող հայերի մեծամասնությունը գոհ էր Սահակաշվիլու քաղաքականությունից՝ չնայած նրանց այդ դրական կարծիքը երբեր չեմ կիսել:

          Ոչ էլ պնդում եմ, թե արևմտյան քաղաքական գործիչները իրենց արժեքներով Պուտինին գերազանցում են: Միայն կարծում եմ, որ բոլոր գերտերություններին՝ լինի ԱՄՆ-ն, Ռուսաստանը, թե որևէ այլ պետություն, առաջնորդում է իրենց երկրի շահը և որ ռուսների հետ մեր հարաբերությունները եթե լավ են ընթանում, կարծիքներն այդ առումով տարբեր են, դա ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար է, այլ քանի որ մենք գնում ենք համապատասխան զիջուների:

          • Armen says:

            Հարգելի Մարիամ, ես էլ ունեմ շատ կապեր տարբեր հայերի հետ, գիտեմ , որ Ջավախքի հայերի մի մասն է գոհ Սահակաշվիլուց, դրանք նրանք են, ում համար հայոց լեզուն կարևոր չի ու պատրաստ են հայերենը վրացերենով փոխարինել: Գախնիք չէ, որ Սահակաշվիլին իր իշխանության ժամանակ ամեմ օնչ արեց հայոց լեզուն արմատախիլ անել Ջավախքում
            Ապացույց նայեք հետևյալ

    • Mariam says:

      Իսկ վնաս, իրոք կրել ենք: Բոլշևիկների թեթև ձեռքով տարածքների մի մասը նվիրեցին Թուրքիային, իսկ Ղարաբաղը հասավ ազերիներին, ինչի պտուղները մինչև այժմ քաղում ենք:

      • Hakob says:

        Բայց մյուս կողմից էլ, բոլշևիկների/Ռուսական կայսրության/ “թեթև” ձեռքով, Հայաստանը 70 տարի բացրձակապես պաշպանված պետություն էր, ու անգամ 2 համաշխարհայինի ժամանակ մի հատ ռումբ չպայթեց մեր տարածքում: պատկերացնում եք՞ Ռւսաստանի հետ չլինեինք այդ տարիներին… իհարկե, կարելի է մեծ-մեծ լիբրեալավարի բռթել, թե ակնախ-մանկախ… բայց հենց 2 համաշխարհայինի սկզբին Հայաստանից մեծ թիքան կմնար Փարիզի հայ համայքը… որ ոչ միայան պաշպանական առումով: Բոլկշևկյան /ասել է Ռուսական կայսրության/ մեջ Հայաստանը հզորացավ, ւնեցավ մի այնպիսի էկանոմիկա, որի մասին հայը մարդը անգամ իր ամենավարդագույն երազում չէր տեսել: ունեցավ մի այնպիսի կենսամակարդակ, որ այդ նույն կայսրության մեջ քչերը ունեին:

        հիմա ինչի՞ հետ եք էս ամենը ուզում փոխել.. ինչ որ մի աբսուրդի թատրոնի՞, որը կոչվում է “արդար ընտրութւու՞՞՞ն”: որի հիմնական իմաստը էն ա, որ ով որ փող ունի, նա էլ ունի իշխանություն և նրան են պատկանում բոլոր ուժային լծակները:
        ինչի՞ եք հավատում էտ եվրոպական հեքրաթասացներին: եվրոպա-ամերիկյան ժողովուրդը վաղուց արդեն թքած ունեն էտ “ընտրութուն՛ կոչված բեմականացման վրա, որտեղ ընտրվում է թե ով ամելի շատ թող ա դրել խաղաքարտի վրա: միակ արդար, ճիշտ, արդար. ու սեփական ժողովրդի մասին հոգ տանող իշխանության ձևը – դա հազարամյակների փորձություն անցած Թագավորական ձևն է, ինչը ի դեպ կիրառվում է անգլիայում ու նրանք երբևէ չեն հրաժարվի այդ ձևից:

        Լիբերալական զագլուշկա է դրված որոշ մասի, ոչ մի ռեալ բան չի ուղեղով մուտք չի լինում:

        • Արսեն says:

          Կարդալով քո գրածները ստիպված եմ ընդունել, որ ինչքան մեծ է սուտը, այնքան մեծ է հավանականությունը, որ նրան կհավատան…)))…

        • Armen says:

          Հակոբը ճիշտ է նկատել, 70 տարի Հայաստանը արտոնիալ նույնիսկ ավելի լավ է ապրռլ քան մյուս հանրապետությունները, մեր պատմության ընթացքում երբեք չի եղել , որ այդպես կարճ ժամանակում բնակչեւթյան աճը 1000% ով լիներ, էլ չեմ ասում քաղաքաշինության, գիտության, արտադրության բոլոր ոլորտները և ամենակարևորը ամեն հայ նախ հպարտ էր որպես անձ/մարդ ու հետո որպես հայ, վերջի նշածիս շնորհիվ էր, ոի կարողանք Արցախի ազատագրական մարտում հախթել, բայց եթե իմանաին , որ ազերի մարդասպանը ու կեղեքիչը փոխարինվելու է հայով, իմ կարծիքով պատքերը լրիվ այլ կլիներ, ցավում եմ , որ մեր միքանի հայրենակիցներ դա չեն ուզում հասկանալ :
          Եթե մի պետության մեջ անօրինություն է ու քաղաքացու նկատմամբ հարգանք չկա ընդհանուր առումով, անկախության գինը 0 է:

          • Galust Yenokyan says:

            Հարգելի Արմեն, թույլ տվեք Ձեր եվ Հակոբի հետ չհամաձայնվել, իհարկե Ձեր նման համայնավար գաղափարներով հայրենակիցների համար մեր երկրի 70 տարիները «Ազատ աշխարհ Հայաստան» էր, այն ինչ որ տեղի ունեցավ «ազատությունից» մի փոքր առաջ, որ Լենին պապիկը նվիրաբերեց մէր հողերը… այնքան էլ կարեվոր չէ: Կարեվոր որ մենք եվ խեղճ Ռուսական կասրությունը հայտնվեցինք «պրոլետարական դիկտատուրայի» ճիրաններում: Ռուսատանը իհարկե եվս կորցրեց իր անծայրածիր երկրի մի մեծ մասը…հայտնվեցին աշխարհագրական նոր անուններ, Ղազախստան, Կիրգիզստան…Ադրբեջան… որոնց բնակիչները նույնիսկ ազգային գիտակցություն չունեին , ուր մնաց մշակույթ: Իհարկե «բոլշեվիկների» (որոնց մեծ մասը ի դեպ ռուսներ չէին) պետքն էլ չէր թէ ինչ է կատարվում Ռուսատանի հետ, Լենինը հետո Ստալինը… ապահովում էին իրենց իշխանությունը, կոտորածներով, գոլոդոմորներով,սոցիալիզմի Փորձն էին կատարում: Գուցե բնակչության մեծ տոկոսային աճ եղավ, նույնը եղավ եվ այլ թեէզարգացած երկրներում (այսօր էլ շարունակվում է)…թե ինչպիսին էր տնտեսության վիճակը ԽՍՀՄ մինչեվ պատերազմը ասում էր այն որ միշտ համեմատում էին 1913 թվի հետ: Իհարկե գիտությունը մշակույթը զարգացում ապրեց քանզի պատերազմից հետո Ստալինը ձգտում էր ետ չմնալ արեվմուտքի ռազմական վտանգից… Հազարավոր գուլագներում միլինավոր մարդիկ մեջք էին կոտրում «անվճար» որ բարձրացնեն ժողովրդի «կենսամակարդակը»… իհարկե 60 ականներից հետո այդ «կենսամակարդակը» բարցրացավ, իհարկե ոչ թէ տնտեսության մեջ բանվորի արտադրողականության աճի շնորհիվ, այլ Ռուսաստանի ընդերքի հաշվին, իսկ սոցիալիստական արտադրության ձեվը մարդկանց կենցաղային պահանջները ապահովում էր հիմնականում Ուրալյան լեռներից արվելք ապրող Ժողովրդական մասսաներին, արեմտյան մասում բնակչությունը հերթերի մեջ էր չեխական, լեհական … ապրանքների համար: Իհարկե գիտությունը եվ արվեստը ծաղկում ապրեցին Հայաստանում նաեվ արեվմուտքից Հայաստան ներգաղթած Իսահակյանի եվ այլ մեծանուն դեմքերի հաշվին:
            Ես նաեվ կարծում եմ որ Հայ ժողովուրդը դեմոգրաֆիական մեծ աճ ունեցավ նաեվ Արեմտյան եվ միջին արեվելքի երկրներում ուր նրանք մեծ ավանդ ունեցան նաեվ գիտության եվ արվեստի բնագավառներում… Կարծում եմ եթե Ռուսական Կասրությունը բոլշեվիկները եթե չկործանեին…

          • Armen says:

            Մոտ 22 տարի Հայաստանը անկախ, ինքնիշխան է համարվում , այդ ժամանակում հասցրին մեր հայ իշխանավորները բնակչության քանակը 2 անգամ նվազացնել, այստեղ էլ հո կոմունիստները կամ ռուսները չեն մեղավոր, մեկը կամ մյուսը կասի դե նորանկախ պետություն ենք նոր ենք ոտքի կանգնում , գումար չկա կամ պատերազմի մեջ ենք եղել կամ էլ երկրաշարժի տակը մնացել, բայց ինքն իրան հարգող մարդը ու ճշմարտությունից չվախեցող մեկը կասի, որ մենք ենք մեղավորը, որ էս օրին ենք հասել և ոչ օտարը:
            Խորհրդաինից մեկ ուրիշ փաստ բերեմ , այդ տարիներին Ռուսների մոտ օրենքը ու կարգուկանոնը պահպանվում էր, մեր հայերը շատ հաճախ էին պատմում ինչպես Ռուսաստանում խանութներում մինչև վերջին կոպեկը վաճառողը վերադարձնում էր, հայաստանում հազվադեպ էր լինում ու եթե մեկը պահանջում էր մի բան էլ վաճառողն էր ամոթ տալիս, թե մի քանի կոպեկի համար խոսում ես, նույնը կարելի է ասել բուհական համակարգը, բուհեր կաին որտեղ գիտելիքով հնարավոր չէր ընդունվել, Ռուսաստանում այդպես չէր, կար կաշառակերություն, բայց գիտելիքով աշակերտը հնարավորություն ուներ սովորել: Մնացած ոլորտներում էլ նույն պատկերն էր…..

        • Mariam says:

          Հարգելիս, իմ մեկնաբանության մեջ ես որևէ տեղ չգովեցի եվրոպական երկրները, չնայած եթե փաստի առաջ կանգնեի՝ Ռուսաստանում բնակվել, թե Եվրոպայում, կընտրեի երկրորդը: Ավելին, իմ երկրի անկախությունը չեմ ուզում փոխել ոչ արդար ընտրությունների, ոչ էլ այլ գաղափարների հետ: Միևնույն ժամանակ չեմ ուզում դառնալ Ռուսաստանի գուբեռնիայի քաղաքացի, որտեղ իմ ազգությունը նրանց համար կովկասցին է: Ես ուզում եմ մնալ ՀՀ քաղաքացի:

          • Galust Yenokyan says:

            Հարգելի Արմեն, ցավալի է բայց փաստ է որ 22 տարի առաջ պարզապես «պրոլետարական դիկտատուրան» փոխարինեցին անօրինական «օլիգարխիկ» կապիտալիզմով երբ Պուտինը կամ Ռոբոն կամ Սերժանտը նույն «առաջին քարտուղարն» են եվ երբ ուզեն ներքին գործերի զորքերը կուղղեն ոտքի ելած ժողովրդի վրա…որեվե իրավական հիմք չդրվեց իրավական կապիտալիզ ստեղծելու համար…
            Հենց եվրոպային միանալը միտում ուներ այդ հիմքը ստեղծելը , որին իհարկե դեմ են Լֆիկ Սամոները, Աբրամովիչները Ռուսաստանում եվ Ախմետովները Ուկրաինայում, այս պետական օլիգարխիկ ձեվը նրանց հնարավորություն է տալիս անբռնազբոս թալանել ժողովրդին… Իսկ Ռուսաստանի կաշառակերության վերաբերյալ խորհուրդ կտայի ընթերցել ՄԵԾ ԳՈԳՈԼԻ անմահ ստեղծագործությունները…

          • Armen says:

            Հարգելի Մարիամ,
            Այս միտքը արդեն միքանի անգամ ասել եմ և նորից կասեմ, քո երկիրը այստարիների ընթացքում ու հիմա էլ երբեք անկախ չի եղել, նույնիսկ մեր թշնամի պետություն ազերիներից է կախված: Ասածիս ապացույցը , մինչև հիմա չի ճանաչել Արցախին որպես ինքնիշխան, անկախ պետություն: Եվ հարց է այստեղ ծագում, եթե դու պատրաստ չես որպես անկախ պետություն ճանաչել էլ ինչու ես սպասում , որ մյուսները ճանաչեն: Մյուս փաստը Ստեփանակերտի օդանավակայանը վաղուց պատրաստ է թռիչքի համար, բայց ամեն անգամ մի սուտ են հորինում ու պատճառաբանում, ինչու թռիչք չկա, բա ինքնիշխան պետությունը այդպես կվարվեր: Կամ էլ թուրքիաի հետ սահմաները բացելու մասին պայմանագիրը, ինքնիշխան պետություն իրեն հարգող, ժամանակահատված կնշանակեր ու եթե մյուս կողմը չէր մնա կամ պահպանի դա, անմիջապես չեղիալ կհամարեր ու մյուս պետություններն էլ կզգային, որ Հայաստանը անկախ պետություն է և կհարգեին

      • Azad says:

        Շատ ներող եղեք: Երկու մոնըմէնտալ սխալներ եք թույլ տալիս

        1. ԱՄՆ ավելի խղճամիտ վերաբերում ցույց կտար իր շահերին հաԿառակվողին: Երևի դուք ԱՄՆ-ի միջազգային հարաբերութների մասին բավարար գիտելիք չունեք: Հիշենք պատերազմ բերի լոկ անունները. Կորեա, Վիետնամ, Պանամա, բազումԵուկոսլավիա,Իրաք, աֆղանիստան, Լիբիա, Սիրիա և այլ ռազմական միակողմանի բազում նախահարձակ միջամտություններ. արդյունքում՛ ոչ նվազ քան 25 միլլիոն սպանվածներ. Գերիշխան երկրների անսանձ քանսդուներ. ազգասպանություններ և երկրակործանումներ. Բոլոր ցամաքամասերում. սա պարզ ու անժխտելի իրականություն է:
        2. Ռուները մի թիզ հող չեն զիջել Հայաստանից. Ընդհակառակը անհուն համբերությամբ և բարեկամական հորդորներով քանիցս փորձել են զգուշացնել հայերին Արևմտյան որիենդացիայի հայակործան հետևանքներից: Մենք արդի Հայաստանի տարածությամբ հող կորցրեցինք Թուրքերին հավատալով Անգիացիների ստապատիր խոստումներին: Կարդացեք 1920 թ. Անկախ Հայաստանի պատմությունը և տեսեք թե ո՞վ է հանձնել հայկական հողերը Թուրքերին:

        Մեծագույն անգիտություն և սրբապղծության համազոր սխալ է ԱՄՆ-ի կործանարար քաղաքականությունը բաղդատել Ռուսաստանի միջազգային հումանիստական քաղաքականության հետ: Հետևեք հաշխարհային արդի իրադարձություններին:

        • Mariam says:

          Շնորհակալ եմ ինձ ուղղորդելու համար, որպեսզի հետևեմ արդի քաղաքական զարգացումներին: Նշեմ, որ հետևում եմ՝ ելնելով հետաքրքրությունից և մասնագիտական անհրաժեշտությունից: Ես իմ մեկնաբանության մեջ որևէ տեղ չեմ նշել, թե ԱՄՆ-ն սուրբ է, իհարկե եթե ուշադիր ընթերցեիք: Ավելին, Վիետնամի, Կուբայի, Իրաքի, ԱՄՆ-ի մղած մյուս պատերազմների ու նրանց զորքերի կողմից իրականացրած անօրենությունների մասին կարող եմ Ձեզ հետ ժամերով փաստարկներով վիճաբանել: Հատկապես Վիետնամը, որն իմ կարծիքով Երկրորդ համաշխարհայինից հետո իր դաժանությամբ զիջում է միայն բալկանյան պատերազմին: Ես միայն պնդել եմ ու պնդում եմ, որ մենք հարևան դաշնակից երևէ չենք ունեցել և չենք էլ ունենա: Միայն ուտոպիստական պատկերացում է, որ ռուսները մեր բարեկամներն են: Քաղաքականության մեջ կան հավերժ շահեր և ոչ բարեկամներ: Իհարկե Ձեր իրավունքն է ունենալ Ձեր ուրույն կարծիքը, որը տարբերվում է իմ կարծիքից, բայց ես ունեմ նույնպիսի իրավունք այն արտահայտելու, որպիսին և Դուք:

          • Azad says:

            Եթե համաձայն ենք որ ԱՄՆ-ը գերազանցել է մարդկային պատմության ընթացքում կիռարված համատեղված բոլոր ոճրագործությունները՛ ոչ մի անգամ, այլ բազմապատկված տարողությամբ, մենք վիճելու բան չունենք: Եթե մեր ժողովուրդը իմանա այս պարզ ճշմարտության մասին ու տեսնի որ ԵՄ-ի բոլոր տկարացված անդամները վերջին տարիներին ընկճվել են պետական անհատուցանելի պարքերի տակ: Որ Ֆրանսան այսօր նկատվում է ԵՎրոպայի հիվանդ մարդը: Որ ԵՄ-ի վբոլոր երկրներում իշխում է դրսից պարտադրված ծայրահեղ խստակեցություն: Որ անհեռանկարությունը օրից օր լծավալում է և խորանում ամբողջ Եւրոպայի տարածքում: ԵՎ որ այս համատարած ճգնաժամից դուրս գալու ոչ ծրագիր կա ոչ ալ հնարավորոթյան: Այս իրականությունը իմանալով հանդերձ դեռևս փողահարել ԵՄ-ի անդամակցության ուտոպիա ոչ միայն անհեթեթ ստախուսություն է,այլ մանավանդ ազգակործան դավաճանություն:

        • Գագիկ Բաղդասարյան says:

          “Հիշենք պատերազմ բերի լոկ անունները. Կորեա,…”

          Կորեական պատերազմի ժամանակագրությունը`
          1950թ. հունիսի 25: Հյուսիսային Կորեայի զորքերը սկսեցին հարձակումը Հարավային Կորեայի դեմ:

          Хронология Корейской войны. https://ru.wikipedia.org/wiki/%D0%A5%D1%80%D0%BE%D0%BD%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8%D1%8F_%D0%9A%D0%BE%D1%80%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%B2%D0%BE%D0%B9%D0%BD%D1%8B

          Корейская война. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0%BE%D1%80%D0%B5%D0%B9%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D0%B2%D0%BE%D0%B9%D0%BD%D0%B0

          • Armen says:

            Հարգելի Ազատը,

            Իմ կարծիքով բացարձակ ճիշտ է:

            Հարգելի Յենոքյանի մտքի հետ էլ եմ համաձայն, ավելացնիմ դուք ճիշտ եք, 90 -ականներին մարդիկ եկան իշխանության ովքեր ժամանակին կոմունիստ էին, կոմերիտմիության ղեկավար
            ու ինչն է հետաքրքիր այդ մարդիկ ավելի բարձր են հայոյում մի համակարգի որի տաշտակներից առավելագույնս են օգվել, բոլորին հայտնի էր Հայաստանում ինչպես էին կոմունիստ դառնում ու ինչպես էին դրա վրա ծախսած գումարները հանում:
            Վերջի 22 տարվա իշխանության համարիա բոլորը առանց բացառության այդ կատեգորիային են պատկանում:
            ԵՎ ինչ եմ նկատել մեր հայ իշխանաորների մոտ ցավալի է բայց փաստը , կարևոր չէ ինչ համամարդկային իդեա է, դա լինի քրիստոնեություն(ինչքան մեր կաթողիկոսն է քրիստոնյա ու իրա պահվածքը) կամ կոմունիստական աշխարհահայացքը(ինչպես մեր այն կոմունիստները մի ժամանակ պլենունից պլենում ծաթահարում ու երդվում էին կոմունիզմով, հետո էլ դրա կատաղի թշնամիներն էին ու իրանց կատարած կեղտը բարձում գաղափարախոսության վրա) կամ էլ հիմա էլ էլի նույն մարդիկ դեմոկրատիաի ու ազգաին ինքնիշխանության անվան տակ իրենց գործը առաջ են տանում:
            Եվ պատահական չէ, որ այդ մարդկանց իշխանության ժամանակ դպրոցները, բուհերը , հիմնարկները լրիվ կուսակցականված են, նույն ձևի ինչպես միքանի տասնիակ տարի առաջ ու ավելի գռեհիկ ու բիրդ ձևով:

    • Galust Yenokyan says:

      Հարգելի Ազատ, կարծում եմ որ շատ ճիշտ եք, 70 տարվա Հայաստանի Խորհրդային Միության մաս կազմելը չեք համարում բլոկադա, այլ իհարկե նույնն էր ինչ Հռոմէական, Պարսկական……Թուրքական նվաճումները… : Իհարկե Ռուսաստանը բլոկադայի չենթարկեց նաէվ Բալթիկայի երկրներին եվ Արեվելյան Եվրոպայի երկրներին պատերազմից հետո… Ինչ վերաբերում է Կուբայի բլոկադային, կարծում եմ ամերիկացի հարկ վճարողները այնքան էին սարսափած որ «Պրոլետարական Դիկտատուրա» ի հեռանկարը այդքան մոտեցել է իրենց…
      Իհարկե երկու տարբեր գաղափարախոսությունների պայքարը դեռ շարունակվում է …նույնիսկ Առավոտի այս կարծիքների բաժնում… արէվմտյան «մասնավոր սեփականություն» թե ռուսական «համայնավարություն» որը այսօր ավելի հիշեցնում է «օլիգարխիկ դիկտատուրա», ով Պուտինին դուր չի գալիս ուղարկում են Սիբիր…Իհարկե Կապիտալիզմը հիմնված է մարդու շահահագործման վրա , բայց Ռուսական եվ արեվելյան շատ համայնավարական երկրներ ոչ թե շահագործեցին այլ առանց դատի գնդակահարեցին եվ ստրկական աշխատանքի մատնեցին միլիոնավոր մարդկանց…Ես ընդունում եմ Սկանդինավիան տիպի սոցիալիզմը…իհարկե խնդրում եմ ինձ չվախեցնել համասեռականների վերաբերյալ պաստառներով…
      Կուզեի ավելացնել, որ մի շարք մեր հայրենակիցներ որոնք համայնավարական տարիներին վարժվել էին առանց քրտինք թափելու քիչ թե շատ հարմարավետ կյանքի, հայտնվելով արեվմուտքում, կապիտալիզմի «լուծը» դժվարությամբ են տանում…

      • Galust Yenokyan says:

        Վերեվի պատասխանում նկատի ունեմ «Ղազախստան, Կիրգիզստան…Ադրբեջան… որոնց բնակիչները նույնիսկ ազգային գիտակցություն չունեին» ճիշտը ազագային ինքնագիտակցություն պիտի լինի…

  8. NEM says:

    Հարյուր հազարավոր ընտանիքներ լքում են հայրենիքը ու մեկնում կանադաներ
    և այլուր, ոչ թե որ հմասեռամոլականության ջատագով կամ պաշտպան են,այլ
    հենց համասեռամոլության, դրա շուրջ ու առնթեր զոհ են…
    ասածս ոնց ուզում եք հասկացեք` իմ կարծիքով սա է իրականությունը:

  9. Galust Yenokyan says:

    Իհարկե երկրի վրա, եվ կարծում եմ տիեզէրքում ընդհանրապես դրախտ չկա քանզի «սեվ հականյութը» ավելին է քան տեսանելի «մատերիան»…Համայնավարություն թե «մասնավոր սեփականություն» սա է խնդիրը…? Ինչպես պատմությունը մեզ բացահայտեց իրական համայնավարությունն (ինչքան էլ որ այն ցանկալի է) հանգեցնում է մի խումբ սրիկաների դիկտատուրայի…այտեղ առանձին անհատը այնքան շահագրգռված չի բավականաչափ քրտինք թափելու …իսկ ահա կապիտալիստական մասնավոր սեփականության ձեվը չնայած հիմնված է ձէռնարկատիրոիրոջ ռիսկի վրա հիմնված գործառության, որը ցավոք հանգեցնում է նույն ձեռնարկատիրոջ անվերահսկելի ԱԳԱՀՈՒԹՅԱՆԸ…
    Մեր մարդկային քաղաքակրթությունը իհարկե այս Երկիր մոլորակի վրա անհատի գիտակցությունը դեռ չի հասցրել այն աստիճանի որ ինքը վերահսկի իր նյութական բարգավաճման Կիրքը…Մենք հայերս իհարկե 2000 տարի առաջ Թատրոն ենք ունեցել, բայց այսօ ունենք …Լֆիկ Սամո …Սերժանտ Նախագահ… Իհարկե մարդկությունը դեռ չի գտել այն բանալին թե ինչպես իրավական հիմքի վրա ապահովել ազնիվ աշխատանքի դիմաց ազնիվ ապրելակերպ ապահովել…բայց կարծում եմ իրավական հիմքի վրա մասնավոր սեփականությունը ապահովում է քիչ թե շատ հնարավորություն քրտինքով հարմարավետ կյանքի, իհարկե հարկավոր է անընդհատ բարձրացնել գիտակցության աստիճանը, թե չե առաց ժամանակակից գիտելիքների աստճանի եվ հարկավոր լեզուների իմացության քեզ չես կարող «վաճառել» այն ձեռնարկատերերին որոնք մասնագետների կարիք ունեն…Իհարկ ե հույսով եմ նման կապիտալիզմ մի օր կհաստատվի Մեր Հայրենիքում, երբ իհարկե մեր ամբողջ ժողովրդի քաղաքակրթության որակակնը կվերադառնա 2000 տարիներ առաջ ունեցած Թատրոնի աստիճանին…

  10. Maxim says:

    Ճշմարտությունն այն է, որ երկրի վրա դրախտը մենք պետք է կառուցենք, մեր ձեռքերով, մեր խելքով՝, ընդօրինակելով աշխարհում գոյություն ունեցող նորը ու գեղեցիկը։ Իսկ եթե կարող ենք
    ստեղծել այն, որը դեռ գոյություն չունի, կարելի է հրաշք համարել։
    Շատ լավ կլիներ, եթե ԱՌԱՎՈՏ–ում լիներ ֆորումի մի էջ, որտեղ յուրաքանչյուրս կարողանայինք շարադրել այն,՝ թե ինչ կարող էինք անել մեր հայրենիքի համար, և ինչն է խանգարում, որ չենք անում։ Իսկ թե ինչու՞ ԱՌԱՎՈՏ–ում, քանի որ այստեղ կա ինտելեկտուալ մեծ ներուժ։

  11. Լավատես says:

    Ով ապրել է իսկական սեր, նա կհաստատի, որ իսկապես եղել է իրական աստվածային դրախտում: Մենք անսահման սիրում ենք հայ էությունը, մնում է այդ սերը վերածել խոսքի ու գործի:

  12. Գարիկ says:

    Տեղը տեղին գրված հրապարակում, բայց այն ընկալողները, հաստատ, քիչ են մեր երկրում:

  13. Ruben says:

    Տայգայմ կարել է գոյատեւել միայն Տայգայի օրենքներով, Լեռներում՝ Լեռների:
    Հնարավոր է, որ Նոր Տարվա տոնին կառավարությունը առաջարկի խոզի բդի փոխարեն սեղանին դրվի ձիու (владимирского тяжоловеса или “на худой конец” карабахского скакуна) ապխտած բուդ:
    Էլ ի՞նչ օրենքներ

  14. Armen says:

    Եվ գամ հարգելի Արամի բացած թեմաին, դրախտի լինել չլինելու վերաբերիալ,
    Ինչպես գիտեք այդ հարցով շատ ինտենսիվ ձևով զբաղվում են առաջինը մեր հարգարժան կաթողիկոկոսը ու իր շքախումբը:
    Ելնելով մեր սրբազանի պահվածքից ու ապրելաեճից, կարող եմ ենթադրել, որ դրախտը երկրի վրա ու իրա բարիքներից 100% մեր սրբազանը ու իր խումբը լիարժեք օգտվում են, տրամաբանությունս սսեւմ է, եթե դրախտը երկնային լիներ, մեր մասնագետը այդ բնագավառի` կաթողիկոսը, այլ կերպ կվարվեր 😉 🙂

  15. Վահան says:

    Հայաստանը, ինչպես եւ աշխարհի բոլոր երկրները, մնալու է իր տեղում, ես էլ եւ ինձ նման հարյուր հազարավոր մարդիկ՝ անկախ նրանից, թե ինչ կպատահի, ապրելու ենք այս հողի վրա, ապրելու ենք դժվար, ամեն օր բազմաթիվ խնդիրներ հաղթահարելով, առանց դրախտի ակնկալիքների:

    Հայաստանի արեւմտյան մասն էլ մնաց իր տեղում, այլ անվամբ, այլ ազգության բնակիչներով…

  16. ԱՐԱ says:

    Ինչքան շատ մտածող ուղեղներ ունե՜նք:

    Իսկ մեր նախագահն 20 տարի հետո դեռ միայն մայրենի լեզուն տիրապետող մեկն է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031