Լրահոս
Օրվա լրահոսը

 «Առավոտ» օրաթերթը չի մասնակցի «Հայաստանի 10 լավագույն մարզիկների» քվեարկությանը

Դեկտեմբեր 14,2013 10:37

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կոպտորեն միջամտում է մարզական լրագրողների գործին:

Երեկ նախարարության կայքէջում (www.msy.am) տպագրվել է «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ»-ը կորոշվի լրագրողների քվեարկությամբ» խոստումնալից վերտառությամբ տեղեկատվություն, որն ընթերցողը համոզվում է, որ իրականում լրիվ հակառակն է. նախարարությունը նախարար Յուրի Վարդանյանի հրամանով փաստորեն այդ իրավունքը խլում է լրագրողներից: Խոսելով լրագրողների ընտրելու իրավունքի մասին՝ որոշման տեքստում ասվում է. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մասնագետների (նախարարության աշխատակիցների եւ ֆեդերացիաների ներկայացուցիչների- Ա.Հ.) կողմից մշակվել է մարզական արդյունքների գնահատման չափորոշիչներ եւ տասնյակը որոշելու կարգ, ինչը հաստատվել է նախարարի կողմից: Մրցույթի անցկացումը կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով»: Լրագրողների մասին ոչ մի խոսք: Նրանց ընդամենը գործիքի դեր է վերապահվում:

Հետաքրքիր է, որ հրապարակված այս նույն կանոններն ու չափորոշիչները վերջերս հենց նախարարության հրավերով քննարկվել էր լրագրողների հետ եւ մերժվել: Ընդորում, այն ժամանակ նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մհեր Անանյանը հայտարարում էր, իբր նախարարությունն ընդամենը փորձում է օգնել լրագրողներին, թեթեւացնել նրանց գործը, սակայն վերջնական որոշում կայացնողը լրագրողներն են: Լրագրողներն էլ այդ օրը որոշում կայացրին` մերժել: Հիմա պարզվում է, որ դա ամենեւին էլ փորձ չէր:

Միեւնույն ժամանակ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ թեկնածուների ցուցակը կազմի նախարարությունը: Միայն այդքանը: Ի դեպ, այդ նույն օրը նախարարությունը հայթայթել էր ընդամենը 13 մարզիկի անուն: Հենց տեղում լրագրողների օգնությամբ տասնյակին հավակնող մարզիկների անունը հասցվեց 22-ի: Իսկ արդեն երեկ, չգիտես ինչպես եւ ինչի, նախարարությունը հրամցնել է արդեն 57 անուն՝ նաեւ պատանի մարզիկների: Ու նաեւ այնպիսի անուններ, որոնց դիմաց ոչ մի մարզական ցուցանիշ չկա:

Ինչեւէ: «Առավոտն» անընդունելի է համարում նախարարության միջամտությունը մարզական լրագրողների գործառույթներին եւ չի մասնակցի քվեարկությանը:

Ի դեպ, նախարարության «նախաձեռնությանը» դեմ են նաեւ մեր որոշ գործընկերներ, որոնց վերաբերմունքը ներկայացնում ենք ստորեւ:

Աշոտ Հակոբյան: «Առավոտ» օրաթերթի մարզական էջի պատասխանատու:

  Вадим Мкртчян. Спортивный обозреватель «Голоса Армении»

Инициатива министерства спорта и по делам молодежи РА в лице его главы Юрия Варданяна – это личное дело министерства, хотя мне неизвестно, проводят ли их зарубежные коллеги подобные опросы. Российское министерство спорта точно не проводит, предоставляя это дело Федерации спортивных журналистов страны.

Любая организация имеет право провести подобный опрос. В российском сегменте интернета есть немало СМИ (в основном спортивной направленности), проводящих подобный опрос (выявления десятки лучших спортсменов года). Достаточно набрать в интернет-поисковике соответствующие слова. Подобные опросы проводятся также в различных регионах России (параллель с этой страной невольно напрашивается). Пусть и министерство спорта РА проводит такой опрос, но зачем вмешиваться в деятельность общественной организации, коей является Федерация спортивных журналистов Армении (ФСЖА). Или тот факт, что руководство ФСЖА пошло навстречу министерству, позволив спортивному ведомству предоставить свой список кандидатов на ТОР-10, настолько окрылил спортивных чиновников, что они решили пойти еще дальше?

Пусть тогда и министерство спорта Франции вмешивается в дело спортивного издания France Football, которое с 1956 года вручает лучшему футболисту года, играющему в Европе награду „Золотой мяч“. Да еще и УЕФА на помощь позовут. К сведению: в 2010 году награды по версии France Football» и «Игрок года ФИФА» были объединены в одну – вот такое уважение к работе профессионалов.

Список нашего министерства вызывает улыбку. Зачем включать в него 57 спортсменов от множества федераций (кстати, очень оперативно отреагировавших на просьбу министерства), большинство из которых не имеет каких-либо серьезных достижений ни в этом сезоне, ни вообще. Зачем эта сложная система подсчета баллов? Зачем включать туда спортсменов юношеских и молодежных возрастов? Мы не Россия, в том плане, что там, выбирая десятку лучших, выбирают из олимпийских чемпионов или чемпионов мира (если год неолимпийский). Но пару десятков призеров Олимпийских игр, чемпионатов мира и Европы в Армении кое-как наберется, даже не в самый урожайный год.

P.S. Кстати, в новый список по версии министерства, включили шахматистов и (внимание!) футболистов. Видно, гневный визит президента Федерации футбола Армении Рубена Айрапетяна на днях (об этом сообщал armsport.am) подействовал. Ну, а про шахматистов тогда и говорить нечего/

 Գագիկ Եղիազարյան: Ա1+  հեռուստաընկերության մարզական լրագրող:

Այսօր ՀՀ սպորտի նախարարությունը լուր է տարածել, որ ինքն է որոշելու Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Դրանից ես հասկացա, որ նախարարությունը ցանկանում է միջամտել մարզական լրագրողների աշխատանքներին, նրանց զրկել ինքնուրույն մտածելու, գործելու իրավունքից: Զարմանալին այն է, որ նախարարության կայքը գրում է, որ լավագույն տասնյակին որոշելու են լրագրողները: Հարց է ծագում, իսկ անցած տարիներին ովքե՞ր էին որոշում, բանկիրները, թե իրավաբանները: Ամոթ է: Մեր սպորտն առանց այն էլ քաղաքականացված է, դուք ավելի եք ուզում քաղաքականացնել:

Նկարում. Նախարարության առաջարկած «10 լավագույն մարզիկների» ընտրության առաջարկվող կանոնակարգի քննարկումն է լրագրողների հետ, որը մերժվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031