Լրահոս
Օրվա լրահոսը

Այգու հաշվին շենք են ուզում կառուցել

Դեկտեմբեր 13,2013 21:52

Երբ Երեւանի քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր՝ Թոխմախի «Վարդանանց» զբոսայգում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվեց Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին:

002.lion aygi

Իհարկե, այն ժամանակ էլ այգին Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհերի) գազալիցքավորման կայանի հարեւանությամբ էր, բայց լքված այգու փոխարեն բացվեց հրաշալի մի հանգստի գոտի: Թոխմախցիներն ասում էին, որ Թոխմախի լճի շուրջը սփռված կանաչ ու գողտրիկ այգին Թոխմախը դարձրեց Ֆրանսիա: Նույնիսկ Մհերի եղբոր տունը, որ կառուցված է այգու մեջ, Մհերի տան դեմ-դիմաց, Մհերի սրճարաններն ու ռեստորանը, որ հենց այգում են, ավելի լավ տեսք ստացան: Բայց Մհեր Սեդրակյանի ախորժակը բացվել ու բացվել է: Այգու դեմ դիմաց բարգավաճել է գազալցակայանը: Էլի մի տասը կետ է ավելացել, այգին դարձնելով պայթյունի թիրախ:

Հիմա էլ հատվել են այգու մի հատվածի ծառերը: Լավատեղյակ մարդիկ ասում են, որ Մհեր Սեդրակյանը հենց այգում էլիտար շենք է ուզում կառուցել: Շենքը կառուցվելու է այգու ու ծառերի հաշվին՝ վստահ են թոխմախցիները:

 

Մանրամասները՝ առաջիկայում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Բոլոր օլիգարխներին անմիջապես կալանավորել,ինչպես Պուտինը վարվեց Խոդորկովսկու հետ:Դրանք հաստատ ավելի վատն են,քան Խոդորկովսկին,գոնե նամտավորական է ոչ թե քիլլեր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031