Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Интерфакс. Յանուկովիչն առաջարկել է մորատորիում հայտարարել ուժի կիրառմանը

Դեկտեմբեր 13,2013 21:50

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկել է մորատորիում հայտարարել ցանկացած ուժի կիրառմանը, մինչ երկրի խորհրդարանը կուսումնասիրի ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրից բխող բոլոր ռիսկերը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

«Գործնականում ես ներկայացնում եմ այս առաջարկը, իսկ այդ ժամանակահատվածում մորատորիում հայտարարել (սառեցնել) ցանկացած ուժի կիրառմանը», – ասել է Յանուկովիչն այսօր կայացած «Միավորենք Ուկրաինան» համազգային կլոր սեղանի ժամանակ:

«Բոլոր խոսակցությունները, որ հիմա ուժային գործողություններ են նախապատրաստվում, ասեմ ձեզ, ինքս կարդացել եմ համացանցում. զինվելու, ինչ-որ մեկին սպանելու, ինչ-որ մեկին կախելու և այլ կոչերը… Ես դրա մասին չեմ խոսի, այդ ամենը հույզեր են, սադրանքներ են, դրանք ավելի են սրում իրավիճակը: Եվ ում դա անհանգստացնում է, կգա ժամանակը ու բոլորս կհասկանանք: Եկեք ավելի խելամիտ լինենք, հանգիստ լուծենք մեր խնդիրները հայրենի հողի վրա», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031