Վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Կբեյանը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ վարչապետը հանձնարարել է Առողջապահության եւ Ֆինանսների նախարարներին՝ ամենակարճ ժամկետում լուծում տալ Լեւոն Խեչոյանին Հայաստան բերելու հարցին։
Գերմանիայում բուժվող արձակագիր Լեւոն Խեչոյանի հետվիրահատական վիճակը բժիշկները գնահատում են օրհասական։ Հարազատներին խորհուրդ են տվել հենց անկողնային վիճակով նրան տեղափոխել Հայաստան, ինչի համար ֆինանսական դժվարություններ կան։
Ֆինանսների նախարարի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը եւս մեզ հետ զրույցում հաստատեց՝ կա վարչապետի հանձնարարական՝ այդ նպատակով փոխանցել 8 մլն դրամ։
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք՝ այստեղ