Լրահոս
Օրվա լրահոսը

Al-Monitor. Թուրքիան ձեռք է մեկնում Հայաստանին, բայց ներողություն չի խնդրում

Դեկտեմբեր 13,2013 20:56

Դավութօղլուն շատ լավ է հասկանում, որ Հայաստանի հետ սահմանները բացելու հնարավորությունները շատ չնչին են: Այս նախաձեռնությունն, անկասկած, կդիտարկվի որպես 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ճնշումներին հակազդելու քայլ: Գրում է «Ալ-Մոնիտոր» լրատվականը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երևանյան այցին՝ նշելով, որ Թուրքիայի խորհրդարանի լսումներին հետևելը բավարար է այդ մասին եզրակացության գալու համար:

Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում ընդունել պահանջները, որոնք Թուրքիան ներկայացրել է 2009թ. (զորքերը Ղարաբաղից դուրս բերելը), նրանք առանց այն էլ մեծ դժվարությամբ հաշվի նստեցին հասարակության հետ համաձայնագրում ցեղասպանության ճանաչումը չներառելու համար:

Ցանկացած հայի համար ցեղասպանության ճանաչումը  մեկ և միակ միջոցն է Թուրքիայի հետ բարեկամություն հաստատելու համար, մինչդեռ Թուրքիան ամեն կերպ փորձում է այլ ճանապարհով գնալ:

Թուրքիայի կառավարությունը փորձում է «ցեղասպանության մեղադրանքների» դեմն առնել, մինչդեռ ընդդիմությունը նրանց քննադատում է, որ քիչ ջանք են գործադրում դրա վրա:

Անհամար հարցերի շուրջ կռիվներում հայերի խնդիրը միակն է, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը հանգում են ազգային համաձայնության:

Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրներից լրատվականին հայտնել են, որ Հայաստանի հետ սահմանները բացելու քննարկումների երկրորդ փորձը նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Թուրքիա կատարած այցի ժամանակ, Դավութօղլուի նոյեմբերի 18-19-ը ԱՄՆ այցելության ընթացքում, ինչպես նաև հարցի մասին նոյեմբերի 22-ին խոսել են Պուտինն ու Էրդողանը, երբ վերջինս այցելել էր Սանկտ Պետերբուրգ:

Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թուրքիայի ծրագիրը, ինչն իր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության ամենակարևոր մասն է կազմում, խափանվեց, երբ Անկարան հանուն ադրբեջանական գազի անսպասելի շրջադարձ կատարեց:

2009թ. հուշարձանը վերականգնելը բոլոր դեպքերում բարդ է թվում, հայ-թուրքական խաղաղության առջև դրած պատնեշն էլ ավելի բարձրանա 2015թ. ընդառաջ, որը կմրցի նույնիսկ Արարատ լեռան բարձրության հետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031