Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Դավութօղլուն չէր եկել հարց լուծելու, նա այդ մարդը չէր»

Դեկտեմբեր 13,2013 19:09

«Ահմեդ Դավութօղլուի այցը` դա հենց այնպես այց չէր, այն փորձում է հաստատել, որ Թուրքիան բոլոր դեպքերում շահագրգիռ է տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ նրանք նախապես հայտարարել էին, որ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը միասնական ծրագրեր անեն ու եթե ժամանակը գա կորող են իրականացնել, այստեղ այդ հայտարարության վերաբերյալ արձագանք չեղավ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը:

Ահարոն Ադիբեկյանի կարծիքով`Թուրքիան սպասում էր, որ մենք ուրախացած նրան կընդունենք: Նա համոզված է`«Շատ լավ էր, որ նրանց բավականին զուսպ դիմավորեցինք, եւ վատ է, որ բողոքի ցույց եղավ, ինչի շնորհիվ նրանց ռեյտինգը բարձրացրեցինք»:

Ահարոն Ադիբեկյանը գտնում է` Թուրքիան վերահաստատեց, որ տարածաշրջանում ունի շահեր եւ պատրաստ է նույնիսկ նման քայլերի գնալ եւ մի երկիր, որը փաստորեն փակման մեջ է պահում` իր արտգործնախարարը ներկայանում է այնտեղ. «Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը ընդունել նման մակարդակի թուրք գործչին, որովհետեւ փաստ էր, որ նա տարածաշրջանում հետաքրքրություն ունի եւ պատրաստ է տարբեր քայլերի: Նա չէր եկել այստեղ բանակցելու, հարց լուծելու եւ նա այդ մարդը չէ, որ նման քայլերի գնա, նրա գալը համաձայնեցված էր Էրդողանի հետ, հետեւաբար բոլոր քայլերը, բանակցությունները պետք է Էրդողանի հետ տանել, իսկ նա ընդամենը իրականացնողն է Էրդողանի ընդունած որոշումների»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031