Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԽԽ ներկայացուցիչը դասեր տվեց ՀՀ ԱԺ-ին

Դեկտեմբեր 13,2013 19:03

ԵՄ խորհրդատվական խմբի (ԵՄԽԽ) խորհրդատու Իլմարս Սոլիմսի համոզմամբ ՀՀ խորհրդարանը պետք է ավելի մեծ լծակներ ունենա կառավարության վրա:

Այսօր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի գործունեության բարելավման ձեւերը սեմինարի ժամանակ նա ասաց, որ ԵՄ անդամ երկրների կառավարություններն են օժտված հայտարարություններ եւ որոշումներ ընդունելու հարցում, եւ խորհրդարանները դառնում են ոչ անկախ. «Որ խորհրդարանները պաշտպանեն իրենց անկախությունը, պետք է բարձրացնեն իրենց ձայնը եւ պատշաճ որոշումների հանգեն Բրյուսելում…, այսինքն` ավելի մեծ լծակներ ունենան կառավարության վրա»:

Պարոն Սոլիմսի խոսքով, Հայաստանի կառավարության բանակցություններն  էլ են Բրյուսելի հետ ավարտված չեն. «Խորը համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կամ այլ հարցերի շուրջ Ձեր բանակցությունները շարունակվելու են, եւ Խորհրդարանը պետք է լիարժեք պատասխանատվություն ստանձնի, որ իմանա ինչ է բանակցում կառավարությունը»:

Նրա խոսքով, չնայած հիմա Հայաստանի առաջնային խնդիրը այն չէ, թե ինչպես է աշխատում ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովը, բայց աստիճանաբար կարեւորվելու է այդ հանձնաժողովի աշխատանքը:

ԱԺ ԵՄ ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե «Տպավորություն կար, որ սեպտեմբերի երեքին՝ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի նախագահի որոշումից հետո  կարելի է սառեցված համարել եվրոպական  կառույցների աշխատանքը, բայց այդ կարծիքին չեմ: Հիմա ավելի մեծ անելիքներ ունենք եվրոպական ինտեգրացիայի հարցերով զբաղվող կազմակերպությունների  հետ, պետք  փորձենք մեր հարաբերությունների օրակարգը վերանայել, նոր օրակարգ ձեւավորել, երկխոսությունը շարունակելու համար»:

Տիկին Զոհրաբյանը նաեւ անդրադարձավ Ֆրանսիայի դեսպանի երեկվա հայտարարությանը, թե ինչպես Հայաստանը ե՛ւ ՀԱՊԿ անդամ երկիր է ե՛ւ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, այնպես էլ նորմալ է, որ լինի ՄՄ անդամ եւ համագործակցի ԵՄ հետ. «Ձեռնպահ կմնամ այդ հայտարարությունները մեկնաբանելուց: Այնպես չէ, որ կիսում եմ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը այս հարցում: Այն համոզմանն եմ, որ պետք չէր դնել կամ- կամի քաղաքականությունը, պետք չէր ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ստիպված լինեիր ընտրություն կատարել կամ-կամի միջեւ: Պետք էր բալանսավորված քաղաքականություն վարել ե՛ւ ԵՄ հետ ե՛ւ Ռուսաստանի հետ, որ չկանգնեինք այս իրավիճակի առջեւ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031