Ուկրաինայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը ներկայացրել է «Եվրոմայդան»-ի առանցքային պահանջները: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Անօրինական հրամաններ տվողները և դրանք կատարողները պետք է պատասխանատվություն կրեն, որպեսզի ամբողջ երկիրը տեսնի: Նրանք ովքեր ձերբակալված են որպես Մայդանի ակտիվիստ, պետք է ազատ արձակվեն, բոլորը», – ասել է Յացենյուկը այսօր կայացած համազգային «Միավորենք Ուկրաինան» կլոր սեղանի ժամանակ:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նույն հանդիպման ժամանակ ասել է, որ նա վրդովված է Կիևի Անկախության հրապարակում տեղի ունեցած «ծայրահեղ գործողություններից», թե ինչպես են անվտանգության ուժերը դաժանորեն ցրել ցույցը:
«Ես վրդովված եմ Մայդանում տեղի ունեցած ծայրահեղ գործողություններից, որոնք կատարել են և՛ սադրիչ գործակալները, և՛ անվտանգության ուժերը, որոնք միշտ չէ, որ իրենց իրավիճակին համապատասխան են դրսևորում», – ասել է Յանուկովիչը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ