Եվրահանձնաժողովը Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության ծրագրի շրջանակում Մոլդովային, Վրաստանին և Հայաստանին լրացուցիչ €87 մլն է հատկացրել, հաղորդում է Եվրոպական հարևանության տեղեկատվականկենտրոնը:
Ըստ Սիվիլնեթ– ի, մասնավորապես` Հայաստանին կհատկացվի €25 մլն, Վրաստանին` €27 մլն, իսկ Մոլդովային` €35 մլն: Միջոցներն ուղղվելու են գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների մեծացմանը, էներգետիկ ոլորտում բարեփոխումներին, աշխատաշուկայում կառավարման բարելավմանը, մասնագիտական կրթության և այլ ծրագրերի իրականացմանը:
«Այս տարի արևելյան երեք գործընկերներ պարգևատրվել են ժողովրդավարական հարցման և հիմնարար արժեքներին իրենց հավատարմության համար,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական քաղաքականության հացերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: -Մենք հույս ունենք, որ ապագայում այս խումբն ավելի կմեծանա: Լրացուցիչ ֆինանսավորումը նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին և համատեղ նախագծերին, որոնք իրական օգուտ են բերում քաղաքացիներին»:
Եվրոպական հարևանության տեղեկատվական կենտրոնում տեղադրված հաղորդագրության համաձայն` Հայաստանին տրամադրված լրացուցիչ միջոցները պետք է ուղղվեն կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական ծառայությունների բարեփոխումներին: Նշվում է, որ բացի այս ֆինանսավորումից` մեծացվել է նաև քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ուղղակի աջակցությունը:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում