Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը հաղթեց դատարանում

Դեկտեմբեր 13,2013 17:12

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը այսօր մերժեց գործարար Խաչիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: «X գրուպ»-ի սեփականատերը օրաթերթից եւ լրագրողից պահանջում էր վճարել ընդհանուր 3,2 մլն դրամ՝ իրեն վիրավորելու եւ գործարար համբավն արատավորելու համար:

Ինչի՞ց էր սկսվել այս պատմությունը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Երեւանի թռչնաֆաբրիկա»-ն ժամկետանց հավկիթներ է վաճառել խանութներում: ԵԹՖ-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը դիմեց դատարան՝ պահանջելով հերքում եւ 3 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար: Սակայն դատավոր Ռուբեն Ափինյանը, քննելով օրաթերթի ներկայացրած փաստարկները, կայացրեց վիճռ՝ մերժել Խաչատրյանի հայցը՝ այդպես հաստատելով, որ Խաչատրյանի ընկերությունն իսկապես ժամկետանց հավկիթներ է վաճառել:

Բայց սրանով չավարտվեց Խաչատրյանի եւ օրաթերթի դատական քաշքշուկը: Երբ «Ժողովուրդ»-ի լրագրողը գործարարից հետաքրքրվել էր, թե ինչ խնդիրներ ունի ՊԵԿ-ի հետ, Խաչիկ Խաչատրյանը ի պատասխան ասել էր, թե «դե գրի ազիզ ջան, գրի, որ դու պրաստիտուտկա ես»: Այս խոսքերի համար «Ժողովուրդ»-ը հայց ներկայացրեց գործարարի դեմ՝ պահանջելով ընդամենը ներողություն խնդրել լրագողից: Խաչատրյանն էլ ի պատասխան այլ հայցով մտավ դատարան ՝ օրաթերթից եւ լրագրողից պահանջելով եւս 3,2 մլն դրամ: Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Ավետիսյանը մերժեց օրաթերթի հայցը: Այն բողոքարկվեց մինչեւ ՀՀ Վճռաբեկ դատարան եւ մերժվեց: Շուտով «Ժողովուրդ»-ը հայց կներկայացնի ՀՀ Սահմանադրական դատարան՝ մինչեւ վերջ պաշտպանելու լրագրողի իրավուքնենրը:

Եւ ահա երեկ պարզվեց, որ դատարանում պարտվեց նաեւ Խաչիկ Խաչատրյանը, որը վիրավորել էր մեր լրագրողին:

Ինչպես ասում են՝ տարոսը «Օրինաց երկիր» կուսակցությանը, քանի որ այս կուսակցությունն էլ է դիմել դատարան՝ «Ժողովուրդ» օրաթերթից պահանջելով վճարել ընդհանուր 7 մլն դրամ՝ կեսը ՕԵԿ-ի, կեսն էլ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսա՝  «քույիկ Լեւոն» մականունով հայտնի Լեւոն Դոխոլյանի բարի համբավն իբր արատավորելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031