Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նախագահականից այդպես էլ պատասխան չստացանք, թե ինչու Սերժ Սարգսյանը չէր խոսում հայերեն

Դեկտեմբեր 13,2013 15:50

Դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին գրավոր հարցում էինք ուղարկել, որն ուներ հետևյալ բովանդակությունը. «Ինչպե՞ս է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ-ում խոսում էր հայերեն, թեեւ միջազգային ատյանում կարող էր եւ ելույթ ունենալ այլ լեզվով՝ համաձայն «Լեզվի մասին» օրենքի, մինչդեռ Հայաստանում կայացած ասուլիսում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՀՀ նախագահը խոսեց ռուսերեն՝ ի խախտումն «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն հայերենն է»:

Մեր հարցումից անցել է 8 աշխատանքային օր, սակայն մեզ հետաքրքրող հարցի պատասխանն այդպես էլ չստացանք: Մինչդեռ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի «Գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում» դրույթով սահմանված է. «Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում»:

Նշենք նաև, որ օրենքը սահմանում է հետևյալը. «Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»։

Aravot.am-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանին փոխանցեց իրավիճակի մանրամասները: Նա ասաց. «Բոլոր դեպքերում ձեզ պետք է հինգ օրվա ընթացքում որևէ պատասխան տային: Մնացածը, թե բովանդակությունը ինչ է, չեմ կարող մեկնաբանություն տալ: Դա տեղեկատվության մասին օրենքով սահմանված կարգի խախտում է: Տվյալ դեպքում գրավոր դիմողին պարտավոր էին որևէ տեսակի պատասխան տալ`կամ մերժում կամ որևէ տեսակի տեղեկատվության տրամադրում»:

Aravot.am-ը https://www.givemeinfo.am կայքի միջոցով փորձեց պարզել, թե ՀՀ նախագահի աշխատակազմն ընդհանրապես ինչպիսի՞ արդյունքներ է գրանցել քաղաքացիների հարցումներին պատասխանելու գործում: Պատկերը հետևյալն է. վերջին երեք տարվա ընթացքում ստացված 8 հարցումների պարագայում «ժամանակին լիարժեք պատասխան է տրվել» հարցումների 50 տոկոսին, «լուռ մերժումները» կազմել են 13 տոկոս, «ուշացած լիարժեք պատասխանը»` 25 տոկոս, «անհիմն պատասխանը» 13 տոկոս:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Hakob says:

    ինչ մեղք եք… չեք կարողանում պատասխան ստանալ…:)

  2. Արթուր says:

    Մարդ եք գտել`բան եք հարցնում: Էդ որ օրվանից է Սերժ Սարգսյանը փայլել օրինապահությամբ, որ այսօր էլ դուք դիմում եք օրենքի օգնությանը: Միայն մի ելք կա այսօր: Պետք էր ուշադիր լսել ԱԺ ամբիոնից Զարուհի Փոստանջյանի այս տարվա վերջին ելույթը. հիշեցնեմ. նա ասաց` ապստամբություն. սա է միակ ելքը, այլ ելք չկա, եթե ուզում եք ապրել Հայաստանում:

  3. David says:

    Յաբախտի Նոկաուտովիչ Ղարաբաղցին չգիտի որտեղ , ինչ, երբ.?

  4. artur says:

    Ընկել եք ձևականությունների հետևից:Ձեց չի թվում որ նմանվում եք այն միլիցիոներին , որ հոսանքի սյանը կեղտ է բռնում:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031