Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն գազի հարցով իրավական գործընթաց կսկսի՞ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 13,2013 15:17

ԲՀԿ-ն դեմ է քվեարկել բյուջեի նախագծին, որովհետև չի կարող կիսել բյուջեի իրականացման պատասխանատվությունը: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Խոսելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, պատգամավորն ասաց, որ համակարգի կիրարկման առումով լուրջ խնդիրներ կան ու այդ է պատճառը, որ ԲՀԿ-ն միացել է այդ ռեֆորմի դեմ ձևավորված շարժմանը: Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի՝ համակարգի ներդրումը քաղաքական խոշոր ակցիա է, իսկ համակարգային խոշոր ռեֆորմները պետք է վայելեն քաղաքական ուժերի աջակցությունը. «Մեծ խնդիր չէր, որոշ ժամանակ դադար վերցվեր, հետաձգվեր օրենքի կիրառումը: Մենք գաղափարին դեմ չենք, բայց տնտեսական անկման ու աղքատության բարձր մակարդակի դեպքում չենք կարող այդ ռեֆորմը իրականացնել»:

Ինչ վերաբերում է գազի գնի հետ կապված սկանդալին, Միքայել Մելքումյանը իր տարակուսանքը հայտնեց այն առումով, որ կուտակվել է պարտք, բայց չկա այն փաստաթուղթը, որը փաստում է դրա մասին: Նա չի կարծում, որ «ՀայՌուսգազարդի» քսան տոկոսի բաշխումը «Գազպրոմին» չպետք է լիներ Հայաստանի բնակչության հաշվին: Նա հիշեցրեց, որ գազը մատակարարվում է ոչ թե ՀՀ-ին, այլ «Գազպրոմ» ընկերությանը: Այսինքն, խնդիրն ուղղված է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որը սակագնի սահմանման պատասխանատու մարմինն է:

ԲՀԿ-ն կիսում է Արամ Մանուկյանի հարցապնդումները`գազի գնի եւ կուտակված պարտքի վերաբերյալ: Ինչ մնում է երեք հարյուր միլիոն պարտքի կուտակմանը`պատգամավորն ասաց, որ հիմա իրենք որոշակի վերլուծություններ են կատարում`հասկանալու համար գազի գնի թանկացման ժամկետները եւ սակագնի հաստատման մեխանիզմները: Բացառված չէ, որ այդ հարցով իրավական գործընթաց սկսվի:

Անդրադառնալով Հայաստանի`Մաքսային միությանն անդամակցության հարցին էլ, պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է երկկողմ հարաբերությունների զարգացմանը, բայց այն, ինչը խոստացվում է ՄՄ-ին անդամակցության դեպքում, եթե իրականանա, Միքայել Մելքումյանը դրական միտումներ է տեսնում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031