«Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու»,-այսօր «Արմենպրեսի» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։
Նաև հավելեց, որ թեև սրճարանի կառուցման գումարը տրամադրել է Ռուսաստանաբնակ հայ բարերար, միևնույն է՝ սրճարանից ստացված գումարը ծառայելու է Գառնու հեթանոսական տաճարին. «Նոր պատմական, իրենից մշակութային արժեք ներկայացնող քարեր են հայտնաբերվել, մտադիր ենք դնել ցուցադրության և վերանորոգելու ենք դեպի տաճար տանող սալահատակները»։
Պարոն Պողոսյանը ընդգծեց. «Ես ուզում եմ հիշեցնել , որ սրճարանը շինարարական միջամտությամբ չի կառուցվելու, ընդամենը սեզոնային տեղադրվելու են աթոռներ և այլ պարագաներ»։
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ